01:39 05 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
194 0 0

Աշոցքի մոտակայքում գրանցված երկրաշարժին 24 հետցնցում է հաջորդել, ինչը արտառոց չէ այդ գոտու համար։

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հունվարի 18-ին գրանցված երկրաշարժը և նրան հաջորդած հետցնցումներն արտառոց չեն Ջավախքի գոտու համար և չեն կարող դառնալ խուճապի պատճառ։

Հունվարի 18-ին, տեղական ժամանակով 05:28-ին Հայաստանի Հանրապետության հարավարևմտյան հատվածում՝ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ դեպի հարավ-արևելք, գրանցվել է երկրաշարժ։ Սեյսմիկ ցնցման ուժն ըստ Ռիխտերի սանդղակի կազմել է 3.6 մագնիտուդ, ուժգնությունն էպիկենտրոնային գոտում՝ 4-5 բալ, իսկ հիպոկենտրոնի (օջախի) խորությունը՝ 10 կմ։ Երկրաշարժին հետևել է 24 հետցնցում՝ առավելագույնը 2.4 մագնիտուդ։

«Երկրաշարժը Ջավախքի սեյսմաակտիվ ընդարձակման գոտում է, որին բնորոշ են մեծ քանակությամբ թույլ սեյսմիկ ցնցումներ, իսկ միջին ուժգնության երկրաշարժերից հետո լինում են բազմաթիվ հետցնցումներ»,– նշված է ԱԻՆ–ի հաղորդագրության մեջ։

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն իրականացնում է շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ իրավիճակի մշտադիտարկում, պարբերաբար գնահատում ընթացիկ սեյսմիկ վտանգը ՀՀ և ԱՀ տարածքներում։ Թուլացող հետցնցումները ցույց են տալիս, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է:

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ գրեթե նույն հատվածում 2 ցնցում է եղել

Ըստ թեմայի

Շիրակում երկրաշարժի ահը սրտում 114 վթարային շենք կա. դասեր չե՞նք քաղում անցյալից
Երևանյան շենքերը երկրաշարժին չեն դիմակայի. փորձագետ
Եթե Երևանում 9 բալանոց երկրաշարժ լինի, քանի շենք կանգուն կմնա
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Երկրաշարժ, Հայաստան

Գլխավոր թեմաներ