09:38 20 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.63
  • GBP622.51
  • EUR517.06
  • RUB7.53
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
646 0 0

Գեորգի Կուտոյանը ցանկություն է հայտնել Սերժ Սարգսյանի պաշտպանը դառնալ, սակայն նրան ասել են, որ ուսումն ավարտելուց հետո կխոսեն այդ մասին։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշտոյանը խիստ հիասթափված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքից` ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր չուղարկելու պատճառով. Աշոտյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում այսօր` Կուտոյանի հոգեհանգստին մասնակցելուց հետո։

«Կարծում եմ` Կուտոյանի մահը կարող էր  դառնալ հասարակության միախմբման առիթ: Սակայն այն, ինչ տեսանք, ցավոք սրտի, բավականին տմարդի վերաբերմունք էր և Փաշինյանի` անձնական ցավակցության  բացակայությունն աղաղակող է: Մարդկայնորեն հիասթափված եմ Փաշինյանի այդ տմարդի վերաբերմունքից և ուզում եմ ասեմ` սա ճիշտ չէր»,–ասաց նա։

Նրա խոսքով` Փաշինյանի նման վերաբերմունքն ահազանգ է նաև երկրում տիրող ատելության մթնոլորտի, անհանդուրժողականության, խորացող բաժանարար գծերի, անբարոյականության մասին։ Աշոտյանը նշեց, որ այս ամենից նա «լավ հոտ չի առնում»:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով` Կուտոյանի մահը դարձել է վհուկների հերթական խրախճանքի առիթ։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Կուտոյանը պետք է համալրեր  ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը` Աշոտյանը հայտնեց, որ, այո, կա նման բան։ Նրա խոսքով` Կուտոյանը ցանկություն է հայտնել միանալ Սարգսյանի պաշտպանական թիմին, սակայն նրան ասել են, որ ուսումն ավարտելուց հետո կխոսեն այդ մասին։ Ի դեպ, Կուտոյանը սովորում էր Քեմբրիջում։

Կան ինքնասպանության մասին վկայող բավականաչափ տվյալներ. ՀՀ գլխավոր դատախազ

«Մարդիկ, դիակը չսառած, այն հողին չհանձնած, հոգին չլուսավորված և փրկություն չստացած, արդեն սկսել են քաղաքական բնույթի կեղտոտ խաղեր, որոնք պատիվ չեն բերում ոչ մեկի»,- նշեց Աշոտյանը։

Հիշեցնենք` ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է հունվարի 17-ին` Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում։ Կատարվածի վերաբերյալ պաշտոնական վարկած չկա։ Որոշ ԶԼՄ–ներ գրում են, որ նա ինքնասպանություն է գործել, դիակի մոտ ատրճանակ և կոնյակի դատարկ շիշ են գտել։

«Ոչ մի հարց չպետք է մնա»․ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը` Կուտոյանի մահվան մասին

Նշենք, որ Կուտոյանը 38 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ մեկ որդի։ ԱԱԾ տնօրեն էր նշանակվել Սերժ Սարգսյանի օրոք` 2016 թ. փետրվարի 12-ին:

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը տարածվել է «ըստ ցանկության»
Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստն է. Սերժ Սարգսյանը մասնակցում է արարողությանը. լուսանկարներ
Գեորգի Կուտոյանը դեկտեմբերին էլ է կրակել պատին. նոր մանրամասներ
Գեորգի Կուտոյանի մահվան առնչությամբ առայժմ ոչ մի վարկած մերժված չէ. Միրզոյան
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, հոգեհանգիստ, Արմեն Աշոտյան, Գեորգի Կուտոյան (ԱԱԾ նախկին պետ), Հայաստան

Գլխավոր թեմաներ