09:00 20 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.63
  • GBP622.51
  • EUR517.06
  • RUB7.53
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
173040

Ծնունդով գյումրեցի 12-ամյա Միլեն Կարանյանն իր ձայնով ու երգացանկով շարունակում է զարմացնել ռուսական շոուբիզնեսի ներկայացուցիչներին ու ունկնդրներին: Ձեռքբերումներով ու արդեն գրանցած հաջողություններով Միլենը չի սահմանափակվում:

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Արմենուհի Մխոյան. Աշխարհի ռեկորդակիր, գյումրեցի Միլեն Կարանյանը, որը երգում է տարբեր ժանրերում, առաջիկայում պատրաստվում է մասնակցել «Բիտվա տալանտով» հաղորդաշարին, համերգներով հանդես գալ Մոսկվայում և Հայաստանում:

Միլենը ծնվել ու մեծացել է Գյումրիում, 9 տարեկանից ապրում է Մոսկվայում: Մայրը՝ Հասմիկը, երաժիշտ է, հայրը՝ Արմենը, քանդակագործ, դիզայներ:

«Առաջին անգամ երգել է 6 տարեկանում և հաղթել դպրոցների միջև անցկացվող մրցույթում՝ կատարելով Ալեքսեյ Հեքիմյանի «Հայոց տառեր» երգը: Երաժշտական դպրոց չի հաճախել, ամեն ինչ սովորել և սովորում է ինքնուրույն: Տիրապետում է երաժշտական գրագիտության գրեթե բոլոր կանոններին»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց Միլենի մայրը՝ Հասմիկ Կարանյանը։

Հետաքրքիրն այն է, որ մայրը միայն երկու տարի առաջ է հասկացել, որ դուստրն ունի շատ հզոր ձայն և շատ հազվադեպ հանդիպող ձայնածավալ և կարողանում է երգել բոլոր ռեգիստրներով:

«Ոչ որպես մայր, այլ որպես երաժիշտ` կարող եմ ասել, որ ընդամենը 12 տարեկան աղջիկը կարող է երգել կոնտրալտոյից մինչև կոլորատուրային սոպրանո։ Հենց այդտեղ էլ «թաքնված» է նրա տաղանդը»,- ասաց Միլենի մայրը:

  • Միլեն Կարանյան
    Միլեն Կարանյան
    © Photo : provided by Milen Karanyan
  • Միլեն Կարանյան
    Միլեն Կարանյան
    © Photo : provided by Milen Karanyan
  • Միլեն Կարանյան
    Միլեն Կարանյան
    © Photo : provided by Milen Karanyan
  • Միլեն Կարանյան
    Միլեն Կարանյան
    © Photo : provided by Milen Karanyan
1 / 4
© Photo : provided by Milen Karanyan
Միլեն Կարանյան

Աղջկա հենց այս յուրահատկությունն էլ հաշվի առնելով` 2019թ-ի դեկտեմբերի 11-ին միջազգային ժյուրիի և փորձագետների ներկայությամբ Միլենը դարձավ Ռուսաստանի և աշխարհի ռեկորդակիր, որպես ձայնային ամենամեծ դիապազոն ունեցող երեխա՝ գերազանցելով մինչ այդ եղած ռեկորդը և գրանցվելով ռուսական ռեկորդագրքում: Միլենի կատարողական դիապազոնը կազմում է փոքր օկտավայի «դո»-ից մինչև 4-րդ օկտավայի «սոլ»:

«Շատ եմ սիրում երգել, ամեն օր 2 ժամ անցկացնում եմ երգելով, բացի հիմա սովորում եմ կիթառ նվագել»,- Sputnik Արմենիային պատմում է Միլենն ու անկեղծանում՝ ամենասիրած ժանրը ռոքն է, ամենասիրած ռոք խումբը` «The Scorpions»-ը, իսկ ամենասիրելի ռոք աստղը` Ռոննի Ջերմս Դիոն, որի երգացանկի բոլոր երգերը գիտի և երգում է:

Աղջիկը մեկ տարում հաղթել է բազմաթիվ մրցույթներում, սակայն այդքանով չի սահմանափակվում:

Չնայած աղջկա բոլոր հաջողությունները Ռուսաստանում են գրանցվել, բայց Միլենը չի մոռանում իր հայրենիքն ու հայրենի քաղաքը: Տարբեր լեզուներով ու ժանրերում հնչող ավելի քան 50 համաշխարհային հիթերի շարքում Միլենը չի մոռանում ներկայացնել նաև հայերեն երգեր:

Միլենի ամենասիրելի երգիչներից է ռուսաստանաբնակ հայազգի Սերգեյ Հարությունովը՝ Ռուսաստանում և աշխարհում հայտնի ջազ երգիչ Նիկոլայ Հարությունովի որդին:

«Միլենը շատ էր ցանկանում դուետով հանդես գալ Սերգեյ Հարությունովի հետ: Մի օր ուղիղ եթերով դիմեց Սերգեյին, նա չմերժեց, որի համար շատ շնորհակալ ենք նրան: Ապագայում նրանք հանդես են գալու «Երեք հայ սերունդ» ծրագրերով»,- ասաց աղջկա մայրը:

Հավելենք, որ Միլեն Կարանյանը մինչ այս ունեցել է երեք մենահամերգ, ցանկանում է երգել մեծ բեմերում, հանդես գալ բարեգործական համերգներով և օգնել կարիքավոր երեխաներին:

Ըստ թեմայի

Փաշինյանն օգնեց նպատակասլաց գյումրեցուն, կամ 15-ամյա ֆերմերն ու ճագարի բիզնեսը Հայաստանում
Գյումրեցիները քանդված տնակների մեխերով փորձում են արվեստի գործեր ստեղծել. լուսանկարներ
«Բլինչիկ» ու «Մայրաքաղաքային» աղցան. ինչպես են հայն ու իտալացին Գյումրիում նշել Ամանորը
Հաշմանդամությունը դատավճիռ չէ. պատմություն՝ փոքր քայլերով մեծ խնդիրները հաղթահարելու մասին
թեգերը:
Համերգ, երգչուհի, ռեկորդ, Ռուսաստան, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ