00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
10:45
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բողոքի ակցիա Արմավիրի մարզում. ֆերմերները սպառնում են անասուններին Երևան բերել

© Sputnik / Andranik GhazaryanАкция протеста фермеров у Дома правительства (20 января 2020). Еревaн
Акция протеста фермеров у Дома правительства (20 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմավիրի մարզպետարանում սպանդանոցների մասին քննարկում կանցկացվի։ Ֆերմերները հույս ունեն, որ իրենց խնդիրը կլուծվի, հակառակ դեպքում սպառնում են բողոքի նոր ակցիաներ կազմակերպել։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի — Sputnik. ՀՀ Արմավիրի մարզի անասնաբույծներն այսօր փակել էին Երևան-Արմավիր ճանապարհը` բողոքելով կենդանիներին սպանդանոցներում մորթելու պարտադիր որոշման դեմ։

«Սպանդանոցային մորթն այլընտրանք չունի». Գեորգի Ավետիսյան - Sputnik Արմենիա
«Սպանդանոցային մորթն այլընտրանք չունի». Գեորգի Ավետիսյան 

Հունվարի 15-ից հանրապետությունում թույլատրվում է միայն արտոնագրված սպանդանոցներում մորթած կենդանիների մսի վաճառքը, ինչը դժգոհության ալիք է բարձրացրել այդ բիզնեսով զբաղվող քաղաքացիների շրջանում։ Նրանք ժամանակ առ ժամանակ բողոքի ցույցեր են անցկացնում կառավարության շենքի մոտ` պահանջելով հետաձգել փոփոխությունները։

«Մենք ամբողջ օրը սարերում ենք, կլոր տարին տանջվում ենք, իսկ այսօր մեզ զրկում են մի կտոր հացից։ Մարզում սպանդանոց չկա, մենք ստիպված ենք ուրիշ մարզ գնալ, իսկ դա ոչ միայն ժամանակի, այլև միջոցների կորուստ է։ Մեզ դա ձեռնտու չէ, և ղեկավարները պետք է լսեն մեզ», – հայտարարեց բողոքի ակցիայի մասնակիցների մեկը։

Ցուցարարները հանդիպում էին պահանջում Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ։ Նա չեկավ հանդիպմանը, քանի որ Երևանում էր, սակայն մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանը ակցիայի մասնակիցներին կոչ արեց բացել ճանապարհը և երեկոյան ժամը 6-ին նրանց հրավիրեց մարզպետարան։

Ֆերմերները համաձայնեցին, սակայն նախազգուշացրին, որ եթե երեկոյան իրենց պահանջները չբավարարվեն, կփակեն մարզի բոլոր ճանապարհները, այնուհետև Երևան կգնան` իրենց հետ տանելով կենդանիներին։

ՄԻՊ–ը կզբաղվի անասնաբույծների բարձրացրած խնդիրներով

Ավելին, նրանք ղեկավարներին կոչ են անում գնալ սպանդանոցներ և ծանոթանալ տեղի պայմաններին։ Ֆերմերները պնդում են, որ մարզում անհրաժեշտ քանակի մասնագիտացված տարածքներ չկան։

Ի պատասխան մարզպետարանի ներկայացուցիչը հայտնեց, որ առաջիկայում չորս սպանդանոց կբացվի և կենդանիների տեղափոխման հետ կապված խնդիրներ չեն առաջանա։

Հարկ է նշել, որ այսօր նմանատիպ ակցիա էին կազմակերպել նաև Արարատի մարզի անասնաբույծները։

Հիշեցնենք` ս.թ. հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումն այն մասին, որ ՀՀ ողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչը անվտանգության երաշխիք է։

Վարչապետը չընդունեց մսավաճառներին. նրանք խոստացան փակել համայնքային ճանապարհները

Հունվարի 15-ին որոշման դեմ բողոքող ֆերմերները հայտարարում էին, որ սպանդանոցները մորթի դիմաց չափազանց մեծ գին են պահանջում, բացի այդ, շատ տեղերում դրանք ընդհանրապես բացակայում են, և անասուն մորթելու համար ֆերմերը ստիպված է լինում տասնյակ կիլոմետրեր անցնել։

Լրահոս
0