08:59 20 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.63
  • GBP622.51
  • EUR517.06
  • RUB7.53
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
46 0 0

Փաստաբանական գաղտնիքը չի խանգարել, որ քննիչը քրեական գործի նյութում ներառի նաև փաստաբանի և նրա պաշտպանյալի միջև եղած խոսակցությունը:

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի - Sputnik. ՀՀ Քննչական կոմիտեն ուսումնասիրում է Փաստաբանների պալատի` փաստաբանի և նրա վստահորդի միջև անթույլատրելի գաղտնալսման մասին հայտարարությունը։

Ավելի վաղ Փաստաբանների պալատը հայտնել էր, որ Շիրակի մարզում աշխատող քննիչներից մեկը՝ Արմեն Գյոզալյանը, լսել և ծանոթացել է փաստաբանի և իր պաշտպանյալի, ինչպես նաև դատավարության մեկ մասնակցի միջև հեռախոսային խոսակցությունը:

«Հայտարարության ուսումնասիրմամբ պարզվել է, որ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական  վարչության ավագ քննիչ Ա.Գյոզալյանի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող թիվ 22100419 քրեական գործով իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում գաղտնալսվել են մեղադրյալի, դատավարության այլ մասնակցի և նրանց փաստաբան Է.Թումասյանի միջև հեռախոսային խոսակցությունները, որոնք քննիչը կցել է քրեական գործի նյութերին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արտերկիր որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստան. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է նախնական ուսումնասիրություն:

Sputnik Արմենիայի հրապարակման հետքերով. ՀՔԾ–ն ճշտում է` ով է իրականացնում վարույթը

Ըստ թեմայի

Խմած տղամարդը կրակոցներ է արձակել ռեստորանում, հետո ավտոմեքենայում կրակել է իր ոտքին. ՔԿ
Երեխաների ապօրինի որդեգրման գործով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ
16–ամյա սպանված աղջիկը Երևանում վարձով էր ապրում. նոր մանրամասներ
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հրավիրվել է ՀՔԾ
թեգերը:
Փաստաբանների պալատ, գաղտնալսում, փաստաբան, ՀՀ քննչական կոմիտե, քննիչ, Հայաստան

Գլխավոր թեմաներ