09:01 20 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.63
  • GBP622.51
  • EUR517.06
  • RUB7.53
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
51 0 0

Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը Վերաքննիչ դատարան բողոք էր ներկայացրել Արմեն Թավադյանի կալանավորման որոշման դեմ։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժեց «5-րդ ալիք» հեռուստաընկերություն սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Ավելի վաղ Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել էր, որ վերաքննության կարգով բողոքարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով բավարարվել էր Արմեն Թավադյանին կալանավորելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը, միևնույն ժամանակ մերժվել փաստաբանի բողոքը՝ Թավադյանին ձերբակալելու որոշման դեմ։

Միաժամանակ դատարանը մերժել էր նաև Թավադյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին միջնորդությունը։ Բողոքարկելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանը պահանջել էր փոխել հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը և նրան ազատել կալանքից, կամ թույլատրելի համարել գրավի կիրառումը։ Գրավի չափը փաստաբանը թողել էր դատարանի հայեցողությանը։

Արմեն Թավադյանին կալանավորեցին. դատարանը որոշում կայացրեց

Նշենք, որ դեկտեմբերի 24–ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին ձերբակալել են կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով:

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը ձերբակալվել է

Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 19–ին ՀՀ ոստիկանությունը տեսանյութ տարածեց, որտեղ ասվում էր, թե Մարտի 1–ի գործով ամբաստանյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը իր գրասենյակում գործով տուժողներից մեկին առաջարկում է հրաժարվել իր տված ցուցմունքից՝ նշելով, որ դրա դիմաց պատրաստ են այնքան գումար տալ, որքան առաջարկում է պետությունը, գումարած` բարձր պաշտոն հետագայում։

Ըստ թեմայի

Ինչու էին Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել ԱԱԾ մեկուսարանի դիմաց. տեսանյութ
Սեյրանյան. «2020-ը մամուլի համար լուրջ մարտահրավերների տարի է»
Քննիչը միջնորդել է կալանավորել «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատիրոջը
Ռոբերտ Քոչարյանի դատից հետո ոստիկանություն բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
թեգերը:
պաշտպան, բողոք, Դատարան, Մեղադրանք, կալանք, Արմեն Թավադյան, Հովհաննես Խուդոյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ