05:57 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
324 0 0

Լուսանկարի հեղինակ, երևանցի լուսանկարիչ Արմեն Ենգոյանը վստահ չէ, որ միջազգային մրցույթում 2-րդ տեղը զբաղեցրած իր հերոսուհին տեսել է սոցցանցերում տարածված լուսանկարը:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Քաղաքական ենթատեքստ չունեցող լուսանկարները սովորաբար շատ չեն տարածվում սոցիալական ցանցերում։ Մինչդեռ հայելու դիմաց մազերն ուղղող հայ տատիկի լուսանկարը գրեթե երեք տարի անց էլ «պտտվում» է համացանցում։ Լուսանկարի հեղինակ Արմեն Ենգոյանը Sputnik Արմենիային պատմեց, որ դեռ 2014 թվականից է լուսանկարում նրանց, ովքեր կանգնում են «Մոսկվա» կինոթատրոնի մոտ գտնվող հայելու առջև։

Նրա խոսքով` սեփական արտացոլումն ուսումնասիրող մարդիկ շատ հետաքրքիր տեսք են ունենում։ Ենգոյանը նույնիսկ «սեփականաշնորհել» է հայելու մոտ գտնվող նստարանը, որը թույլ է տալիս անտեսանելի մնալ մարդկանց համար։

«2017 թվականն էր: Ես նստել էի նստարանին ու հանգստանում էի, մեկ ժամ ազատ ժամանակ ունեի։ Եվ հանկարծ հայտնվեց նա։ Մոտեցավ հայելուն ու սկսեց ինքն իրեն ուսումնասիրել։ Ֆոտոխցիկս հանեցի ու անմիջապես նկարեցի։ Տատիկը շատ արագ հեռացավ, չհասցրի մոտենալ։ Ես նրա մասին ոչինչ չգիտեմ»,– պատմեց լուսանկարիչը։

Ենգոյանը չգիտի` հերոսուհին տեսել է իր լուսանկարը, թե ոչ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն շատ է տարածվել սոցցանցերում, չի բացառվում, որ կնոջ ծանոթները նրան էլ են ցույց տվել։

Նշենք, որ տատիկի լուսանկարը գնահատել են ոչ միայն հասարակ մարդիկ, այլև պրոֆեսիոնալ ժյուրին։ 2019 թվականին «Հին քաղաքների ֆոտոֆորում» միջազգային մրցույթում այս լուսանկարը երկրորդ տեղն Է զբաղեցրել մրցույթի «Մարդիկ հին քաղաքների տարածքում» անվանակարգում։ Ենգոյանը տատիկի լուսանկարը վերնագրել է այսպես. «Կինը միշտ կին է մնում»։

Ֆոտոմրցույթին մասնակցել են ավելի քան 500 տարեկան քաղաքների պատվիրակությունները։ Կազմակերպիչները 883 լուսանկար են ստացել 26 երկրից, որոնց թվում են Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Շրի Լանկան, Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը և այլն:

«Հնագույն քաղաքների ֆոտոֆորում» մրցույթն առաջին անգամ է անցկացվել Ռուսաստանի Ռյազան քաղաքում: Կազմակերպիչները հայտնում են, որ ամենից շատ Երևանի, Ռյազանի, Սուզդալի, Մոսկվայի և Սմոլենսկի տեսարաններով լուսանկարներ են ստացել։

Մի լուսանկարի պատմություն. գետաձին դուրս է եկել երևանյան զբոսանքի

Ըստ թեմայի

Լուսանկարիչը մերկացնում է. ինչպես են նկարում գլամուրային լուսանկարները
Ադամի ხაჭაპური–ը, կամ հայերեն ի՞նչ դաջվածք է ուզում անել ամերիկացի լուսանկարիչը
Ինչո՞ւ են լուսանկարիչ Հակոբյանին այդքան սիրում Ղազախստանում
«Ներեցեք, սըր». ինչպես կանադահայ լուսանկարիչը «մերկացրեց» Չերչիլին
թեգերը:
Տատիկ, Լուսանկար, Երևան, Հայաստան

Գլխավոր թեմաներ