22:20 07 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
48 0 0

Նպաստի նվազագույն չափը կազմում է 26 500 դրամ (հարմարեցված է Հայաստանի նվազագույն սպառողական զամբյուղի հետ)։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Կերակրողին կորցրած ուսանողների նպաստները 23 տարեկանից պետք է երկարացնել մինչև 26 տարեկան։ Խորհրդարանում հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոջոյանը` ներկայացնելով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը կազմել են նա և Նարեկ Զեյնալյանը։

Գործող օրենսդրության համաձայն` երեխան կերակրողին կորցնելու նպաստ է ստանում մինչև 18 տարեկանը, իսկ եթե առկա ուսուցում է ստանում բուհում, ապա` մինչև 23 տարեկանը։ Պատգամավորներն առաջարկում են երկարացնել այդ ժամկետը մինչև 26 տարեկան` հաշվի առնելով այն, որ դպրոցական կրթության տևողությունը 10–ից դարձել է 12 տարի, իսկ բուհում ուսուցումն արվում է 2 փուլով`բակալավրիատ ու մագիստրատուրա (4+2 տարի)։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանն իր հերթին նշեց, որ կառավարությունը չի կարող աջակցել օրինագծին, քանի որ նման դոտացիաները չեն կարող տարածվել այդքան հասուն մարդկանց վրա։

Ինչ է պետք անել, եթե ձեզ ասել են «չի հասնում». նախարար Բաթոյանի գրառումը

Երեխաները ստանում են այդ նպաստը մինչև 18 տարեկանը (ուսանողները` մինչև 23) նույնիսկ այն դեպքում, եթե սկսում են աշխատել։

Նպաստի նվազագույն չափը կազմում է 26 500 դրամ (հարմարեցված է Հայաստանի նվազագույն սպառողական զամբյուղի հետ)։

Ըստ թեմայի

Հայաստանը հարկային տեղեկատվության էլեկտրոնային փոխանակում կունենա ԱՊՀ երկրների հետ
Ավետիսյան. «Մեր երկրում անապահովության գնահատման համակարգն ունի բազմաթիվ խնդիրներ»
Հայաստանն ընդլայնում է ռազմական ոլորտի սահմանագծերը. ի՞նչ է արվել վերջին 1 տարում
թեգերը:
Նպաստ, որբեր, «Իմ քայլը» դաշինք, Սմբատ Սաիյան, Ուսանող, ԱԺ, Պատգամավոր

Գլխավոր թեմաներ