00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Այս վիճակն անհանդուրժելի է». Արման Թաթոյանն արտահերթ զեկույց է հրապարակել

© Sputnik / Aram NersesyanОмбудсмен Армении Арман Татоян во время церемонии награждения победителей конкурса сочинений по теме "Мой друг" (18 ноября 2019). Еревaн
Омбудсмен Армении Арман Татоян во время церемонии награждения победителей конкурса сочинений по теме Мой друг (18 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարդու իրավունքների պաշտպանը խոսել է դատական պրակտիկայում եղած խախտումների մասին և խնդրի լուծման ակնկալիքով դիմել է Սահմանադրական դատարան։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Ողջամիտ ժամկետում գործի քննության առնչությամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումները դատական պրակտիկայում համատարած են։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

Министр юстиции Армении Рустам Бадасян после третйего форума армяно-грузинского юридического сотрудничества (9 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Դատարանը հետ է ուղարկել Ռուստամ Բադասյանի հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի. ի՞նչն է պատճառը

«Մարդիկ հայտնվում են դատական քաշքշուքների մեջ ու պարզապես չեն կարողանում վերականգնել իրենց իրավունքները: Այս վիճակը անհանդուրժելի է։ Իրավունքի վերականգնման «գործող» մեխանիզմները բացարձակ անարդյունավետ են կամ առհասարակ չեն գործում»,- գրել է նա ու կից հրապարակել իր` ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջի խախտման դեպքում իրավունքի վերականգնման մեխանիզմների բացակայության վերաբերյալ արտահերթ զեկույցը։

Խնդրի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է նաև Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ Սահմանադրական օրենքով նախատեսված չէ դատարաններում գործերը ողջամիտ ժամկետում քննելու սահմանադրական պահանջի պատշաճ ապահովման ճկուն մեխանիզմ:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Օրենսգրքի 9-րդ հոդվածին, որով միայն սահմանվել են դատարանում գործի քննության տևողության ողջամտությունը որոշելիս հաշվի առնվող հանգամանքները:

Դատարանների նկատմամբ վստահության պակասի մեղավորը քաղաքական իշխանությունն է. ՍԴ դատավոր

«Նշված հոդվածով ամրագրված չէ ողջամիտ ժամկետում գործի դատական քննության խախտված իրավունքի վերականգնման օրենսդրական հնարավորությունը: Ստացվում է, որ օրենսդրական գործող կարգավորումների պայմաններում դատարանում գործի քննությունը կարող է տարիներով ձգձգվել և անհետևանք մնալ դատարանի համար»,- նշված է զեկույցում:

ՄԻՊ-ն իր զեկույցում նաև թվեր է ներկայացրել. մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի տարեկան հաղորդման համաձայն՝ միայն Երևան քաղաքում առկա է 155 քրեական և 1628 քաղաքացիական գործ, որոնց քննությունը երկու և ավելի տարի ձգձգվում է (կան գործեր, որոնց քննությունը չի ավարտվում 10 և ավելի տարիներ): Միայն 7 դատավորների մոտ նման գործերի ընդհանուր թիվը հասնում է 1123-ի:

Манвел Григорян и адвокат Арсен Мкртчян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Կատետորը պոկել էին, ՔԿՀ տարել. պաշտպանը կարծում է` դատարանին Գրիգորյանը մահացած է պետք

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ առկա օրենսդրական բացը չի ապահովում ողջամիտ ժամկետում գործի քննության սահմանադրական իրավունքի ամբողջական իրացման հնարավորությունը: Սա իր հերթին հանգեցնում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով սահմանված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների անհարկի սահմանափակման:

Հիշեցնենք` ԱԺ–ն երեկ երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Պետական կառավարման համակարգերի մարմինների մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը։ Օրենքը թույլ կտա դատական կարգով բողոքարկել տարբեր մարմինների կամ նրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերը, որոնք ենթարկվում են վարչապետին կամ կառավարությանը, ինչպես նաև մարզպետարաններին և մարզպետներին՝ նրանց ոչ պատշաճ գործունեության կամ լիակատար անգործության համար՝ առանց վարչապետի կամ կառավարության դիտարկմանն ուղարկելու։

Լրահոս
0