07:25 06 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
291 0 0

Ստենտավորման գինը ձևավորվում է հաշվի առնելով մի քանի գործոններ. այն ներառում է նաև հիվանդի հետագա խնամքը։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հետարքրքվեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից` ինչո՞ւ են Հայաստանում սրտի ստենտավորման գներն այդքան բարձր։

Եղիազարյանը նշեց, որ հարևան երկրում երեք ստենտի արժեքը 800 000 դրամ է, իսկ Հայաստանում` 1 600 000 դրամ։ Ի պատասխան` Թորոսյանը նշեց, որ սրտի ստենտավորման գինը ձևավորվում է պարզ հաշվարկի արդյունքում։

«Ստենտավորման գինը ձևավորվում է հաշվի առնելով բժշկի, անեսթեզիոլոգի աշխատավարձը, ստենտի, կատետորների գումարը, ինչպես նաև հաշվի է առնվում բուժհաստատության ողջամիտ շահույթը։ Պետպատվերի դեպքում մենք ոչ դեղապատ ստենտավորման համար ֆինանսավորում ենք 700 000, իսկ դեղապատի դեպքում` 750 000 դրամ»,–ասաց նախարարը։

Վանաձորի ԲԿ-ում կատարվել է սրտի առաջին ստենտավորումը

Թորոսյանի խոսքով` ստենտավորում կատարում են Հայաստանի 13 բուժհաստատություններում, և եթե  մրցակցության արդյունքում նրանք չեն կարողանում այլ գին սահմանել, ուրեմն դա նվազագույն մրցակցային գինն է։ Բացի այդ, Հայաստանում, կարծես թե, չկան հնդկական, չինական ստենտներ, և վիրահատության գնի մեջ ներառված է նաև հիվանդի հետագա խնամքը։ 

Նախարարն անդրադարձավ նաև լուրերին, թե տարվա մեջ հազարավոր քաղաքացիներ են մեկնում Վրաստան` ասելով, որ տարեկան միայն 100-200–ն են գնում Վրաստան` փոխարենը Հայաստանում 5000 վիրահատություն է անցկացվում։

Ինչ է արել հարյուրավոր կյանքեր փրկած հայ բժշկի ուսուցիչը, երբ հիվանդներից մեկը մահացել է

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019–ի  ամփոփիչ ասուլիսի ժամանակ ձեռքբերումները թվարկելով` ասել էր, որ սրտի ստենտավորման վճարովի գներն իջել են 250 հազար դրամով, իսկ «Stent for life» (սրտի անվճար ստենտավորում) ծրագրում կատարվել է փոփոխություն, որի արդյունքում ոչ դեղապատ ստենտի փոխարեն տեղադրվում է դեղապատ ստենտ։

Ըստ թեմայի

Հանրության ստվար մասը պատրաստ է առողջության ապահովագրության համակարգի ներդրմանը. Թորոսյան
Մինչ պետպատվերի պակասից մարդիկ մահանում են, որոշ պաշտոնյաներ հարստանում են
Վանաձորի ԲԿ-ում կատարվել է սրտի առաջին ստենտավորումը
թեգերը:
Արսեն Թորոսյան, սրտի ստենտավորում, Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ