00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղքատության նպաստ ստացող ընտանիքների թիվը կավելանա

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн
Премьер-министр Никол Пашинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարութունը փոփոխություններ է կատարում անապահովության նպաստների համակարգում։ 11 000 ընտանիք նպաստից չի զրկվի, ևս 1000–ը` կսկսի ստանալ։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` ներկայացնելով ընտանեկան նպաստների համակարգում փոփոխություններ անելու մասին որոշման նախագիծը` ասաց, որ Հայաստանի 11 000 ընտանիք կարող է զրկվել ընտանեկան նպաստից, բայց չի զրկվի։

Армянский драм - Sputnik Արմենիա
Նպաստառու ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաներին 25000 դրամ օգնություն կտրվի

«Քանի որ 2019թ–ի ընթացքում բարձրացվել է նվազագույն կենսաթոշակի չափը 2020թ–ից` միջին կենսաթոշակի, նվազագույն աշխատավարձի չափերը, իսկ հուլիսից արդեն կբարձրացվի նաև երեխաների ծննդօգնության գումարներն ու մինչև 2 տարեկան երեխաներին տրվող խնամքի նպաստը, ուստի այս եկամուտները, թեկուզ փոքր չափով  ազդեցություն են ունենալու ընտանեկան նպաստի համակարգի վրա»,– ասաց Բաթոյանը։

Նախարարության տվյալներով` այս ամենի հետևանքով, 11 000 ընտանիք` 45 000 անդամներով, կզրկվի ընտանեկան նպաստ ստանալու իրավունքից։ Դա թույլ չտալու համար նախարարությունն առաջարկում է ընտանեկան նպաստի նվազագույն շեմը գործող 28 միավորից բարձրացնել 30–ի։

Այս նախագծով, փաստորեն, անապահով ընտանիքներին տրվող նպաստների չափերը չեն փոփոխվի, այլ միավորի փոփոխության շնորհիվ ՀՀ 11 000 ընտանիք չի զրկվի առանց այդ էլ չնչին գումարից։

ՀՀ վարչապետը` մեկնաբանելով կառավարության որոշումը, նշեց, որ նպաստների համակարգում կներառվեն ևս 1000 ընտանիքներ, որոնց անապահովության միավորը մինչ այժմ 28 միավորից 1-2-ով ավելի էր։

Պատգամավորներն առաջարկում են երկարացնել կերակրողին կորցրած ուսանողների նպաստի ժամկետը

«Ճիշտ է, մենք նպաստի գործող համակարգի նկատմամբ բացասական վերաբերմունք ենք ցուցաբերում, բայց մեր նախանշած բարեփոխումներից առաջ շատ կարևոր է, որ այս անցումային ժամանակաշրջանում հնարավորություն տանք, որ ոչ միայն նպաստառու ընտանիքները չզրկվեն իրենց նպաստից, այլ ևս 1000 ընտանիք հաղթահարի այս ադապտացիոն շրջանը»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ ոչ մի ընտանիք անապահովության նպաստով աղքատությունը չի կարող հաղթահարել։

Առաջին և 2-րդ երեխայի համար ծնողը 300 հազար դրամ նպաստ կստանա. խնամքի նպաստն էլ կավելանա

«Շարունակել մնալ նպաստի համակարգում, նշանակում է ձգտել աղքատ մնալ»,– ասաց Փաշինյանը` խոստանալով աշխատունակ քաղաքացիների համար ստեղծել աշխատանքային, հարկային ու վարկային բոլոր պայմանները` նպաստելով աղքատության հաղթահարմանը։ 

Նշենք, որ 2020թ–ի հունվարի 1-ի տվյալներով` Հայաստանում նպաստ է ստանում 87 500 ընտանիք, որի համար բյուջեով նախատեսված է 37 մլրդ 227 մլն դրամ։ Նպաստի չափը սահմանված է 31 350 դրամ։

Լրահոս
0