12:17 28 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (83)
12701

ՀՀ նախագահը նշել է, որ պատմության շատ էջեր ողբերգական են հայ և հրեա ժողովրդի համար, և պետք է համատեղել ջանքերը, որպեսզի նման մարդկային աղետներ այլևս երբեք չլինեն։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Իսրայելի խորհրդարանում այսօր բարձրացրել է Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։

«Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին բարոյական պատասխանատվություն է և հարգանքի տուրք` անմեղ զոհերի հիշատակին։ Միաժամանակ այն կարևոր ներդրում է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային ջանքերում»,-շեշտել է Հայաստանի նախագահը:

Նրա խոսքով` պատմության շատ էջեր ողբերգական են հայ և հրեա ժողովրդի համար, և  պետք է համատեղել ջանքերը, որպեսզի նման մարդկային աղետներ այլևս երբեք չլինեն և չկրկնվեն։ Հայաստանի նախագահը ընդգծել է, որ պատմության այս ամոթալի էջի` Հայոց ցեղասպանության  ճանաչումն ու դատապարտումը չպետք է պայմանավորված լինի այսօրվա քաղաքական շահերով ու իրողություններով:

ԱՄՆ Պետդեպարտամենտն արձագանքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Սենատի բանաձևին

Քնեսեթի նախագահ Յուլի Էդելշտեյնը նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է Իսրայելում ընդունել ՀՀ նախագահին։ Նա վստահություն է հայտնել, որ նախագահ Սարգսյանի այցը, ինչպես նաև Իսրայելում դեսպանություն բացելու՝ Հայաստանի որոշումը, կարևոր անկյունաքար կլինեն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար:

«Իրականում». ԱՄՆ Սենատն էլ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. բայց գործընթացը դեռ ավարտված չէ

«Մեր գործակցության ներուժը շատ ավելին է, քան մենք ներկայում օգտագործում ենք»,- ասել է Իսրայելի Քնեսեթի նախագահը։

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հրավերով Իսրայելում է՝ մասնակցելու Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին:

թեմա:
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (83)

Ըստ թեմայի

Պատրիարք Մաշալյանը դժգոհ է ԱՄՆ Սենատի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից
Հայերի վերքը կարող է ապաքինել միայն Թուրքիայի խորհրդարանը. Կարո Փայլան
Սենատորն արտասվել է Ցեղասպանության բանաձևի համար շնորհակալություն հայտնելիս. տեսանյութ
Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը սպառնալիք է հայ ժողովրդի և Հայաստանի համար. Փաշինյան
թեգերը:
Հայոց ցեղասպանություն, Իսրայել, Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ