00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է». Արթուր Վանեցյանը նոր գրառում է կատարել

© Sputnik / StringerГлава СНБ Артур Ванецян отвечает на вопросы журналистов (18 июля 2019). Иджеван
Глава СНБ Артур Ванецян отвечает на вопросы журналистов (18 июля 2019). Иджеван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԱԾ նախկին տնօրենն այս անգամ անդրադարձել է երկրի անվտանգության խնդիրներին և նշել, որ երբ խոսքը գնում է անվտանգության մասին` էմոցիոնալ պոռթկումներն անթույլատրելի են։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում նշել է, որ երկրի անվտանգությունը վեր է ամեն ինչից, որի հիմքում չեն կարող լինել չմտածված որոշումներ ու էմոցիոնալ պոռթկումներ:

Начальник полиции Валерий Осипян и директор СНБ Артур Ванецян перед началом празднования дня Победы (9 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Արթուր Վանեցյանի մասին հոդվածը կուսումնասիրի ԱԱԾ–ն

«Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների: Երկրի անվտանգությունը վեր է ամեն ինչից ու յուրաքանչյուրից, և այն չի կարող հիմքում ունենալ չմտածված որոշումներ ու էմոցիոնալ պոռթկումներ: Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է»,- գրել է նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Կապանում կայացած ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին` արդյո՞ք մտավախություն ունի, որ Վանեցյանը կխոսի, ՀՀ վարչապետն ասաց` նմա՞ն եմ մեկին, որը կարող է մտավախություն ունենալ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «ասելիքներից»։

Վանեցյանի ներկայացուցիչները հերքում են պահանջել, հակառակ դեպքում կդիմեն դատարան

Փաշինյանը հիշեց «Կարգի հաղորդման» սերիաներից մեկը, որում հերոսն ասում է, թե ամեն ինչ գիտի, բայց վերջում հայտնվում է հիմար վիճակում։ Նա նշեց, որ բոլոր նրանք, ովքեր ասում են` ամեն ինչ գիտեն, այդօրինակ սկեչի հերոսներ են։

Հարցին, թե Վանեցյանի աշխատանքից ազատվելն ինչո՞վ էր պայմանավորված` Փաշինյանը պատասխանեց, որ եթե նայեն «Կարգին հաղորդման» իր հիշատակած սերիան, ապա այդ հարցի պատասխանը նույնպես կստանան։

Հիշեցնենք, որ 2019–ի սեպտեմբերի 16-ին Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը, իսկ ավելի ուշ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հրամանագիրը։ Դրանից հետո Փաշինյան–Վանեցյան հարաբերությունները սրվեցին, քանի որ Վանեցյանն իր հայտարարության մեջ նշել էր` թող իր հրաժարականը լինի «Կանգ առ»-ի սթափեցնող կոչ։

Լրահոս
0