06:13 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
7210

Բացի ժամկետանց սննդից, ՍԱՏՄ աշխատակիցները դպրոցում նաև առանց հայերեն մակնշման մթերք են հայտնաբերել։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը հայտնում է, որ  Գյումրու Պարույր Սևակի անվան թիվ 18 հիմնական դպրոցի խոհանոցում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած 208 ձու և առանց հայերեն մակնշման կրկնակի սառեցրած հավ:

Сотрудники службы по безопасности пищевых продуктов выявили просроченные продукты питания в одной из школ Ширака (29 января 2020). Гюмри
Գյումրու դպրոցներից մեկում ժամկետանց մթերք են հայտնաբերել

«ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, Շիրակի մարզի հանրակրթական հաստատություններում անցկացվող վերահսկողական միջոցառումների շրջանակներում, դիտարկում են իրականացրել Գյումրի քաղաքի Պարույր Սևակի անվան թիվ 18 հիմնական դպրոցի խոհանոցում: Արդյունքում հայտնաբերվել է պիտանիության ժամկետն անցած 208 ձու և առանց հայերեն մակնշման կրկնակի սառեցված 4 հավ»,- նշված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Сотрудники службы по безопасности пищевых продуктов выявили просроченные продукты питания в одной из школ Ширака (29 января 2020). Гюмри
Առանց հայերեն մակնշման, կրկնակի սառեցրած հավ

Նշվում է, որ խախտումներով սննդամթերքը տեղում ոչնչացվել է:

Հիշեցնենք` օրեր առաջ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել էր Սիսիանի մանկապարտեզներում առկա սփրեդի խմբաքանակի իրացումը, մանկապարտեզներից նմուշառում էր իրականացվել, արդյունքները ներկայացվել էին լաբորատոր փորձաքննության:

Ըստ թեմայի

Հայաստանը կմեղմացնի ժամկետանց դառնալուն մոտ գտնվող դեղորայքի ներմուծման պայմանները
Զաքարյան․ «Ապօրինի դեղորայքի հայտնաբերումը մեր երկրում անհանգստացնող է»
Ոչ թթվասերն է թթվասեր, ոչ էլ պանիրը` պանիր, ի՞նչ են վաճառում խանութներում
թեգերը:
սնունդ, մթերք, հայերեն, դպրոց, Գյումրի, Հայաստան

Գլխավոր թեմաներ