19:03 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
177 0 0

«Հրապարակ» թերթի տեղեկություններով` ԲՀԿ առաջնորդը կանխազգում է իշխանության խոշորացույցի տակ լինելու հանգամանքը, և նրա` խորհրդարան գնալը պատահական չէր։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. «Հրապարակ» թերթի տեղեկություններով` ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը տևական ժամանակ գտնվում է իշխանության խոշորացույցի տակ։

«Քրեական գործեր են հարուցվում Ծառուկյանի ընկերության տնօրենի նկատմամբ, ստուգումներ են անում բիզնեսներում։ Սակայն տեղեկություններ կան, որ իշխանությունն ավելի կոշտ գործիքակազմ է պատրաստվում կիրառել ընդդիմադիր ուժի ղեկավարի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ երկրում նոր քաղաքական գործընթացներ և իշխանության նկատմամբ դժգոհություն է հասունանում»,- գրում է պարբերականը։

Ծառուկյանին ու Ալեքսանյանին պատկանող ընկերություններում տեսչական ստուգումներ կանցկացվեն

Ըստ աղբյուրի` ԲՀԿ առաջնորդը թերևս կանխազգում է այդ հեռանկարը, և նրա` խորհրդարան գնալը պատահական չէր։ Ծառուկյանը լրագրողների հետ ճեպազրույցում հատուկ շեշտել էր, որ անթույլատրելի է համարում ընտանիքներին քաղաքականության մեջ ներքաշելը:

«Հարկայինը միայն Ծառուկյանին է ստուգում ». ԲՀԿ ղեկավարը դժգոհ է

«Ես կցանկանամ քաղաքական բոլոր գործիչներին խորհուրդ տալ, որ երբեք ու երբեք անձնականը չխառնեն քաղաքականության մեջ»»,- ասել է Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդը երեկ ԱԺ–ում անդրադարձել էր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի պահվածքին։

Ըստ թեմայի

«Գագիկ Ծառուկյանի հյուրերին ընդունելիս ապահովվել է բացարձակ ճշգրիտ արարողակարգ». Գևորգյան
Որ կուսակցությունը որտեղ ու ինչ ճոխության փարթի է արել Ամանորին. «Ժողովուրդ»
Սայլը տեղից շարժվեց, մնաց` տեղ հասնի. «Արարատցեմենտում» ոգևորված չեն նոր նախագծով
ԱԺ–ում թեժ է. Հայկ Մարությանի պատճառով ԲՀԿ–ն ու «Իմ քայլը» իրար դեմ են դուրս եկել
թեգերը:
Հայաստան, Գագիկ Ծառուկյան, ԱԺ

Գլխավոր թեմաներ