00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը գեղեցկության պրոֆեսիոնալ մրցույթի կարիք ունի. Դանիելյանը որոշել է լրացնել բացը

© Sputnik / Asatur YesayantsДесятка финалисток Национального конкурса красоты (11 мая 2019). Еревaн
Десятка финалисток Национального конкурса красоты (11 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ազգային գեղեցկության մրցույթի» կազմակերպիչ Մամիկոն Դանիելյանը վստահ է, որ գեղեցկության պրոֆեսիոնալ մրցույթ կազմակերպելը խաղուպար չէ, դրանով պետք է զբաղվեն մասնագետները։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հայաստանի «Ազգային գեղեցկության մրցույթի» կազմակերպիչ Մամիկոն Դանիելյանը պատրաստվում է 2020 թվականի մայիս–հունիս ամիսներին «Ազգային գեղեցկության մրցույթ» անցկացնել։ Նա վստահ է, որ Հայաստանում պակասում են գեղեցկության պրոֆեսիոնալ մրցույթները, այդ պատճառով էլ որոշել է ամեն տարի գեղեցկության այնպիսի մրցույթ անցկացնել, որը կհամապատասխանի միջազգային նորմերին։

«Մեծ հույս ունենք, որ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով այլևս դադարներ չենք ունենա։ Նման մրցույթ անցկացնելը հեշտ գործ չէ, դրա համար բավականին մեծ գումարներ ու պրոֆեսիոնալ ժյուրի անդամներ են պետք։ Մրցույթին մասնակցելու հայտեր են ներկայացրել արդեն 30-40 աղջիկներ, որոնց թիվը շուտով կմեծանա։ Նախորդ տարի ունեցել ենք 400, իսկ 2012 թվականին` 700 հայտ»,–Sputnik Արմենիային ասաց նա։

Վերջին տարիներին շատերն են սկսել գեղեցկության մրցույթներ կազմակերպել։ Մամիկոնի խոսքով` կազմակերպիչները լավ մրցույթ անցկացնելու ցանկություն ունեն, բայց չունեն պրակտիկա, ինչը խանգարում է նրանց։

Красотки без макияжа: Sputnik застал участниц Мисс Планета в постели – видео - Sputnik Արմենիա
«Ահավոր է»․ լրագրողն արթնացրել է գեղեցկության մրցույթի մասնակիցներին. տեսանյութ

«Եթե չկա պրակտիկա, շատ դժվար է աշխատել 15-20 աղջիկների հետ, որոնցից յուրաքանչյուրն ունի տարբեր բնավորություն։ Աղջիկներից շատերը հիասթափվում են նման մրցույթների մասնակցելով, և այդ հիասթափությունը նրանք փոխանցում են ուրիշ աղջիկների։ Արդյունքում գեղեցկության մրցույթների հանդեպ անլրջություն է ձևավորվում հասարակության շրջանում»,– ասաց նա։

Մամիկոնը վստահեցրեց, որ միայնակ անհնար է կատարել այդ բարդ աշխատանքը, անհրաժեշտ է պրոֆեսիոնալ թիմ։ Այս պահին արդեն բանավոր համաձայնություն կա մի քանի անձանց հետ, որոնք իրենց ներդրումն ունեն ոլորտում։

Գեղեցկության մրցույթի կազմակերպիչը շեշտեց, որ իրենք երբեք չգիտեն, թե ժյուրին որ գեղեցկուհուն կընտրի։ Մրցույթի կազմակերպիչները ժյուրիի կազմում լինելու իրավունք չունեն և չեն կարող ուղղորդել, որպեսզի հաղթող ընտրվի իրենց համար ցանկալի գեղեցկուհին։

Ի դեպ, «Ազգային գեղեցկության մրցույթում» նախապատվություն են տալիս բնական գեղեցկություն ունեցող աղջիկներին։

«Անցած տարի մենք մեր մրցույթին հրավիրել էինք նաև պլաստիկ վիրաբուժի, որը տեղեկացնում էր, թե աղջիկներն իրենց արտաքինում ինչ փոփոխություններ են արել»,–ասաց Մամիկոնը։

Արդեն հայտնի է, թե ով է զբաղվելու մրցույթի կազմակերպչական հարցերով։ Մամիկոնն այդ «պաշտոնը» վստահել է մոդել Աննա Դեմիրխանյանին, որն այս ոլորտում 17 տարվա փորձ ունի և մի շարք միջազգային մրցույթներում ներկայացրել է Հայաստանը։

© Sputnik / Aram NersesyanԱննա Դեմիրխանյանն ու Մամիկոն Դանիելյանը
Հայաստանը գեղեցկության պրոֆեսիոնալ մրցույթի կարիք ունի. Դանիելյանը որոշել է լրացնել բացը - Sputnik Արմենիա
Աննա Դեմիրխանյանն ու Մամիկոն Դանիելյանը

Sputnik Արմենիան զրուցեց նաև Աննայի հետ։ Նրա կարծիքով` Հայաստանում պետք է կանոնավոր մրցույթ կազմակերպվի, որը կլինի ազգային, օրինական, բոլոր երկրների կողմից ընդունված, որպեսզի Հայաստանի գեղեցկուհիները դուրս գան միջազգային բեմեր և ներկայացնեն Հայաստանը։

Татьяна Кукла на озере Севан - Sputnik Արմենիա
Յոթ սարից այն կողմ... ինչպես Վրաստանը միացրեց հայ երիտասարդին և ռուս Կուկլային

«Անցած տարի ես հյուրի կարգավիճակով մասնակցեցի «Ազգային գեղեցկության մրցույթին» և շատ տպավորված էի մրցույթի կազմակերպման որակից, ուստի որոշեցի այս տարի իմ մասնակցությունն ունենալ մրցույթի կազմակերպչական հարցերին»,–ասաց նա։

Աննան ցավով նշեց, որ արտերկրում շատ են սկսել կազմակերպել գեղեցկության ոչ պրոֆեսիոնալ մրցույթներ, և դա դարձել է գումար աշխատելու տարբերակ։ Նրա խոսքով` այսօր Հայաստանում էլ ով ուզի կարող է մասնակից ուղարկել գեղեցկության նմանատիպ մրցույթի` առանց որևէ քասթինգ կազմակերպելու։ «Եթե կա աղջիկ, որ կհամաձայնի պահանջվող գումարը տալ, նա էլ կմեկնի և կներկայացնի Հայաստանը։ Դրանք մրցույթներ են, որոնք անցկացվում են ակումբներում, բավականին շատ տղամարդկանց ներկայությամբ,– ասաց գեղեցկուհին։

© Sputnik / Aram NersesyanՄամիկոն Դանիելյան
Հայաստանը գեղեցկության պրոֆեսիոնալ մրցույթի կարիք ունի. Դանիելյանը որոշել է լրացնել բացը - Sputnik Արմենիա
Մամիկոն Դանիելյան

Նրա կարծիքով` Հայաստանում պետք է սկսեն աջակցել գեղեցկության պրոֆեսիոնալ մրցույթների կազմակերպմանը, որոնց համար բավականին շատ գումար է պետք։ Իսկ հաղթող մասնակիցը պետք է հպարտանա, որ կարող է հավուր պատշաճի ներկայացնել սեփական երկիրը։

Հիշեցնենք, որ 2019 թվականին «Ազգային գեղեցկության մրցույթում» հաղթող ճանաչվեց գեղեցկուհի Հայկուհի Մաթևոսյանը, որը շատ ակտիվ է սոցցանցերում, մասնակցում է բարեգործական տարբեր ակցիաների և հասցրել է մի քանի ընկերությունների գովազդային դեմքը դառնալ։

Լրահոս
0