00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՌՀ–ն նոր մրցույթ կհայտարարի. մասնավոր հեռուստաընկերությունները կարող են զրկվել եթերից

© EspensorvikАналоговое телевидение
Аналоговое телевидение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չի բացառել, որ մասնավոր որոշ հեռուստաընկերություններ առաջիկայում կարող են եթերից զրկվել։

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. Հայաստանյան հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող բոլոր հեռուստաընկերությունները, բացի «Հանրայինից», «Շողակաթից» ու «МИР»–ից, այս տարի կարող են զրկվել եթերից։ Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, հանձնաժողովն այս տարի մրցույթ է հայտարարելու հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստաընկերությունների համար։

Девушка смотрит телевизор - Sputnik Արմենիա
«Ա1+» հեռուստաընկերությանը եթերից զրկելու հարցը կքննվի ՀՀ վարչական դատարանում

«Նախորդ մրցույթում հաղթած հեռուստաընկերություններն իրենց լիցենզիաները ստացել են 10 տարով, և այս տարի այդ ժամկետը լրանում է։ Բոլոր կապուղիներն ազատվում են, և ցանկացած հեռուստաընկերություն այդ մրցույթին մասնակցելու իրավունք ունի», - ասաց նա։

Հակոբյանը չհերքեց, որ այս կերպ Հայաստանում այսօր գործող բոլոր մասնավոր հեռուստաընկերությունները, փաստորեն հայտնվել են փակման վտանգի առաջ։

ՀՌՀ նախագահի համոզմամբ` հանրային մուլտիպլեքսում ներառված հեռուստաընկերություններին ներկայացվող պահանջները պետք է խստացվեն, մոտեցվեն եվրոպական չափանիշներին։

Մելիքյան. «Լրատվամիջոցը կոշիկ կարելու ֆաբրիկա չէ, այն գործ ունի մարդկանց մտքի ու սրտի հետ»

«Նրանք պետք է անաչառ լրատվություն ապահովեն։ Նրանք պետք է ծրագրերի բազմազանություն ապահովեն` լրատվական, մանկական, ուսումնական, և, եթե այդ կարգավորումները լինեն, ու  հեռուստաընկերությունները համաձայն լինեն պահպանել այդ բոլոր չափորոշիչները, ապա, բոլորն, իհարկե, ազատ կլինեն։ Իսկ այն հեռուստաընկերությունները, որոնք իրենց գործունեությունը դիտում են լոկ որպես բիզնես, ապա նրանք կարող են այդ սահմանափակումների հետ չհամաձայնել ու գնալ կաբելային ցանցեր կամ որևէ այլ մասնավոր մուլտիպլեքս»,– պարզաբանեց Հակոբյանը։ 

Հեռուստաալիքների համար նոր մրցույթները, ՀՌՀ նախագահի խոսքով, հայտարարվելու են 2020թ–ի հունիսի 20-ին, արդյունքները ամփոփվելու են 2021թ–ի հունվարին։

Մովսեսյան. «Հեռուստատեսության հաճախականությունների մրցույթին կմասնակցենք նոր ծրագրերով»

Դրան զուգահեռ կառավարությունում  նաև «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» նոր օրենք է մշակվում։ ՀՌՀ նախագահը չբացառեց, որ նոր օրենքով կլինեն նոր կարգավորումներ, ու այդ դեպքում հեռուստաընկերություններին լրացուցիչ ժամանակ կտրվի  խաղի նոր կանոններին հարմարվելու համար։

«Այդ դեպքում միգուցե կես տարով կամ մեկ տարով այդ մրցույթների ժամկետները հետաձգվեն, որպեսզի Հայաստանում գործող բոլոր հեռուստաընկերությունները կարողանան նախապատրաստվել մրցութային նոր կանոններին»,– ասաց նա։

Просмотр телевизора - Sputnik Արմենիա
Սերիալներն անտանելի են. Լեզվի կոմիտեի նախագահը պատմեց, թե ինչ է լսել էկրանից

Առանց մրցույթի իրենց կապուղիները կշարունակեն տնօրինել միայն «Հայաստանի Հանրային» և «Շողակաթ» հեռուստաընկերությունները, որոնք գործում են հանրային հեռարձակողի սկզբունքով` առանց արտոնագրի, ինչպես նաև «МИР» միջպետական հեռուստաընկերությունը, որը Հայաստանում հեռարձակվում է միջպետական պայմանագրի հիման վրա։

Ռադիոընկերությունները Հայաստանում դեռ կշարունակեն աշխատել առանց մրցույթի, քանի որ ռադիոհաճախականությունների վերջին մրցույթն անցկացվել է 2017թ–ին, որի հիման վրա 18 մասնավոր ռադիոընկերություն ստացել է 10 տարվա արտոնագիր։

Բայց, քանի  որ Հայաստանում այսօր էլ առկա են ազատ FM հաճախականություններ, Հակոբյանը չի բացառում, որ նոր օրենքով այդ ոլորտը կազատականացվի ու ազատ հաճախականություններն առաջիկայում կբաշխվեն նոր ռադիոընկերությունների միջև։

«Ա1+»–ը դատի է տալիս կառավարությանն ու փորձում է ստանալ «Կենտրոն» TV-ի հաճախականությունը

Հիշեցնենք` «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը 2019թ–ի դեկտեմբերին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ «Ա1+»–ը պատրաստվում է մասնակցել 2020թ–ին հայտարարվող հեռուստակապուղիների մրցույթին։

Որևէ այլ հեռուստաընկերություն այս պահին մրցույթին մասնակցելու մտադրության մասին չի հայտարարել ու պաշտոնական հայտ չի ներկայացրել։

Լրահոս
0