16:15 08 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD499.37
  • GBP614.92
  • EUR543.06
  • RUB6.62
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
380 0 0

Դերասան և կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանի մայրն իր ծննդյան օրը երգել է ընտանիքի անդամների համար: Մարգարիտա Սիմոննյանն էլ տեսանյութ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Instagram –ում տեսանյութ է հրապարակել, որում նրա սկեսուրը ՝ թատրոնի և կինոյի դերասանուհի, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ Լաուրա Աշոտի Գևորգյանը (Քեոսայան), հայկական երգեր է երգում։

«Շատ հազվադեպ է հաջողվում Լաուրա Աշոտովնային համոզել, որ երգի, բայց այ սեփական ծննդյան օրը կարելի է»,– տեսանյութին կից գրել է Սիմոնյանը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Նրա հրապարկմանն արձագանքել են օգտատերերը, շնորհավորել են Լաուրա Գևորգյանին և երկար տարիների կյանք մաղթել նրան։

«Ստիպեց արտասվել», - գրել է նրանցից մեկը: Մեկ ուրիշը հիշել է իր տատիկին. «Ես էլ եմ տատիկին խնդրում երգել... Այս երգերի համար իմաստուն ձայն ու տեմբր է պետք, հատկապես «Դլե յամանի» համար: Իմ մեծ տատիկը ՝ Սոֆյան էլ էր երգում այս երգը։ Հաճախ նկարեք։ Այդ երգերը կջերմացնեն հոգին, երբ մտերիմները հեռու կլինեն...»։

Ընտանիքի երկրպագուները նաև հաճոյախոսություններ են շռայլել. ««Սքանչելի կին», «հրաշալի է», «արքայական գեղեցկություն», «դուք հիասքանչ եք», «անսահման սիրում ենք», «հիանում եմ ձեզանով»։

«Երանի բոլորն այսպիսի կին ունենային». ինչ է եփել Մարգարիտա Սիմոնյանն իր հարազատների համար

Մարգարիտա Սիմոնյանը հունվարի 29-ին շատ ջերմորեն էր շնորհավորել սկեսուրին:

«Այսօր այն կնոջ ծննդյան օրն է, որը մեր ամեն օրը տոն է դարձնում։ Առանց նրա ձանձրալի է։ Նրա ազնվականությունն ու արժանապատվությունն ամեն օր սովորեցնում են ինձ, թե ինչպիսին պետք է լինի իսկական կինը։ Նրա սրտացավությունն ու բարությունը ջերմացնում են մեր կյանքի յուրաքանչյուր րոպեն ։ Նուրբ, խելացի, իմաստուն, շշմեցնող իմ սկեսուր, միշտ եղեք երջանիկ, առողջ, ուժով ու սիրով լեցուն: Սիրում եմ»,– գրել էր նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Ոսկի է, ոչ թե սկեսուր․ ինչո՞ւ Մարգարիտա Սիմոնյանը վարդագույն կոստյում չի հագնի

Դերասանուհի Լաուրա Գևորգյանը Հայաստանի վաստակավոր արտիստ է։ Առաջին անգամ նկարահանվել է 1968 թվականին «Անորսալիների նոր արկածները» ֆիլմում։ Հիմնականում նկարահանվել է ամուսնու՝  կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի ֆիլմերում։ Շատերը նրան հիշում են նաև «Երբ գալիս է սեպտեմբերը» ֆիլմում խաղացած դերով։

Մարգարիտա Սիմոնյանի՝ սկեսուրի ու ամուսնու նախկին կնոջ հանդեպ սերը ապշեցրել է օգտատերերին

Ըստ թեմայի

«Դու սա հրապարակելո՞ւ ես. ամո՛թ». Կանդելակին պարում է Արմենչիկի երգի տակ. տեսանյութ
«Ձախում կանգնած մորուքավորը հայրս է». Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է հոր լուսանկարը
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես են ընտանիքում նշել սկեսրոջ հոբելյանը. տեսանյութ
թեգերը:
տեսանյութ, երգ, սկեսուր, Մարգարիտա Սիմոնյան

Գլխավոր թեմաներ