05:45 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.39
  • EUR519.53
  • RUB7.54
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
62 0 0

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավիաընկերությանը հնարավորություն է տվել, որպեսզի վերջինս շտկի հայտնաբերված թերությունները։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի – Sputnik. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ կոմիտեն «Մարս Ավիա»-ում արձանագրել է մի շարք թերություններ և ժամանակավորապես կասեցրել ավիաընկերության գործունեությունը։

«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից 2020 թվականի հունվարի 14-17-ը «Մարս Ավիա» ավիաընկերությունում իրականացվել են ուսումնասիրություններ, ինչի արդյունքում արձանագրվել են թռիչքային անվտանգության վրա անմիջական ազդեցություն ունեցող մի շարք թերություններ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կազմից 2020 թվականի փետրվարի 1-ից կասեցվել է «Մարս Ավիա» ավիաընկերության Շահագործողի վկայականը և տրվել է երեք ամիս ժամկետ այդ թերությունները վերացնելու համար:

Դոնի Ռոստովում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի 49-ամյա օդաչուն մահացել է

Մարս Ավիա ավիաընկերության օդանավերը շահագործվում են Հարավային Սուդանում, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում և Չադում:

Նշենք, որ հոկտեմբերի 9-ին «Մարս Ավիայի» An-74 EK 74008 օդանավը վթարային վայրէջք էր կատարել առանց հենասարքերի:


Միջադեպի հետևանքով օդանավը վնասվել էր և վերականգնման անհրաժեշտություն կար: Թռիչքի ժամանակ օդանավում եղել էր միայն անձնակազմը։ Տուժածներ չկային։

թեգերը:
Քաղավիացիայի կոմիտե, թռիչք, Հայաստան

Գլխավոր թեմաներ