16:31 02 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.50
  • GBP628.41
  • EUR551.62
  • RUB6.43
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
2080 0 0

Դեպքից մի տասն օր առաջ զինծառայողն արձակուրդ էր եկել։ Համագյուղացիներից շատերն ափսոսում են, որ այդ օրերին չեն այցելել ու տեսել նրան։

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի — Sputnik. Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչները Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմել են Արցախում մահացած զինծառայող, իրենց համագյուղացի Վահրամ Ավագյանի և նրանց ընտանիքի մասին։

Վահրամը 4 եղբայրներից փոքրն է եղել։ «Շատ դաստիարակված երեխաներ են։ Անապահով ընտանիք են, անասնապահությամբ են զբաղվում, օրվա հոգսը հոգում»,- նշեց նրանցից մեկը։

Գյուղի խանութի աշխատողն էլ ասաց, որ Վահրամի եղբայրներից մեկը նրա մահվան օրը եկել էր խանութ, որպեսզի զինվոր եղբոր հեռախոսը լիցքավորեր։

«Վահրամի հեռախոսն էր լիցքավորում, չգիտեր, որ եղբայրն արդեն չկա»,- նշեց նա:

Վահրամի մասին բոլորը միաբերան նույնն են ասում` այնքան խելոք, դաստիարակված երեխա էր, գյուղացիներից մեկին տոպրակով գնալիս տեսներ, վազում էր, ձեռքից վերցնում, օգնում: Շատերն են ափսոսում, որ մի 10 օր առաջ, երբ արձակուրդ էր եկել, չգնացին իրենց տուն, չտեսան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 30-ին Արցախում մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներն այսօր նրա դագաղը ոտքով տեղափոխում են Երևան: Նրանք չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպան է եղել և պահանջում են արդար քննություն։

Առաքել Մովսիսյանի որդին ձերբակալվել է զինծառայողի մահվան գործով

Հիշեցնենք` Արցախի պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ` հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը:

«Մենք հավատում ենք Ձեզ». ինչ են պայմանավորվել Տոնոյանն ու մահացած զինվորի հարազատները

ՀՀ քննչական կոմիտեն էլ հայտնել էր, որ 2020թ. հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել էր վերջինիս կենսաբանական մահը:

Похороны Ваграма Авакяна
© Sputnik / ASATUR YESAYANTS
Վահրամ Ավագյանի հուղարկավորությունը

 

Ըստ թեմայի

Ինչո՞ւ չի կայացել Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը․ պաշտոնական Մոսկվայի պարզաբանումը
Մահացել է ՈւՀԱ-ի «Հայկական հավաքական» թիմի անդամ Հովիկ Գրիգորյանը
թեգերը:
բողոք, Վահրամ Ավագյան (մահացած զինվոր), թաղում, Սպանություն, ինքնասպանություն, ինքնաձիգ, մայր, Մահ, Զինվոր

Գլխավոր թեմաներ