19:27 26 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP665.64
  • EUR569.28
  • RUB6.52
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
586 0 0

Գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը սեփական օրինակով ցույց է տվել, որ պաշտպանիչ դիմակ կրելն ամոթ չէ։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Հայտնի դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն սոցցանցերի իր էջերի հետևորդներին խորհուրդ է տվել ճամփորդելիս անպայման իրենց հետ պաշտպանիչ դիմակներ և ռետինե ձեռնոցներ վերցնել։

Չինաստանից տարհանված հայաստանցին կմնա՞ Ղազախստանում, թե՞ կգա ՀՀ. հարցը դեռ քննարկվում է

«Ես հասկանում եմ, որ այս տեսքը բոլորովին էլ այն չէ, ինչ մենք սիրում ենք, կամ ինչպես մեզ կուզենային տեսնել: Այն որևէ աղերս չունի «գեղեցկության» ու ոճային լինելու հետ, բայց, այս դիմակը կանխարգելում է արդեն համաշխարհային տարածում ստացող համաճարակը... Նախ` պաշտպանում է ձեզ, և երկրորդ, որն ըստ իս ավելի կարևոր է, թույլ չի տալիս, որ դուք ակամայից վնասեք մնացածներին... Ճամփորդական ատրիբուտների մեջ այս ընթացքին ավելացան դիմակներն ու ռետինե ձեռնոցները: Առողջ ու պաշտպանված եղեք »,–գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)

Նազենիի հետևորդներից ոչ բոլորն են համաձայնել նրա հետ։ Որոշ օգտատերեր գրել են, որ այդ դիմակը չի կարող կորոնավիրուսի տարածումը կանխարգելել։

«Ցավոք այս դեպքում դիմակը լիովին չի պաշտպանի Նազենի ջան»,–գրել է օգտատերերից մեկը։

«Նազենիի հարգելի  հետևորդներ, վաղուց արդեն հայտնի փաստ է, որ դիմակը չի կարող կանխարգելել վարակումը այլ հիվանդից, ավելին, նույնիսկ չի նվազեցնում վարակվելու հավանականությունը։ Դիմակ պետք է կրեն արդեն հիվանդ մարդիկ, իրենց հազի և փռշտոցի արգասիքները շրջապատի մարդկանց վրա չտարածելու համար։ Մինչև որևէ տեղեկություն տարածելը խորհուրդ եմ տալիս ստուգել այն»,–գրել է մեկ այլ օգտատեր։

Էջի հետևորդներից մի քանիսն էլ հիշեցրել են, որ ըստ տեղեկության, կորոնավիրուսը փոխանցվում է նաև աչքերի միջոցով, ուստի պետք է նաև պաշտպանիչ ակնոց կրել։

Հիշեցնենք, որ Չինաստանում կորոնավիրուսից մահացածների պաշտոնական թիվը հասել է 361–ի, ևս 17 205 մարդ վարակված է։ Հիվանդներից 2296–ի վիճակը գնահատվում է ծանր, և միայն 475–ն են առողջացել ու դուրս գրվել հիվանդանոցներից։

Վերջին երկու օրերի ընթացքում գրանցվել է վարակի 2829 նոր դեպք։ Եվս 21 558 մարդ ներկա պահին կասկածի տակ են։ Չինաստանի առողջապահական մարմինների հսկողության տակ 152 700 մարդ կա։

Իսկ Չինաստանից դուրս, աշխարհի այլ երկրներում կորոնավիրուսով հիվանդների թիվը պաշտոնական տվյալներով հասել է 148–ի։

Վարակն արդեն տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս, դեպքեր են գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ–ում, Թաիլանդում, Սինգապուրում, Հոնկոնգում և Ավստրալիայում։

Չինաստանից ՀՀ քաղաքացի է տեղափոխվել Ղազախստան. ԱԳՆ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ում հայտնել է, որ 2020թ. փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը Չինաստանի քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի ազատ ռեժիմը ժամանակավորապես կասեցվում է։

Փետրվարի 2-ին Հայաստան են բերվել կորոնավիրուսի ախտորոշման 200 լաբորատոր թեստեր, որոնք ՌԴ–ն մեր երկրին տրամադրել է անվճար։

Ըստ թեմայի

Կորոնավիրուսը մերձեցնում է. հայ աղջիկները`չինացիների նրբանկատության մասին
Չինաստանում ՀՀ քաղաքացիներին «Ուրալ» ավիաընկերությունն արգելել է օգտվել չվերթից
Քիչ համբուրվեք. Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում ազատ մահճակալ գրեթե չկա
Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է կորոնավիրուսից մահանալու առաջին դեպքը
թեգերը:
դերասանուհի, կորոնավիրուս, Նազենի Հովհաննիսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ