23:38 05 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.52
  • GBP637.44
  • EUR575.63
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
228 0 0

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` զինվորի կյանքին վտանգ չի սպառնում։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի — Sputnik. Արցախի ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ զինծառայողը պատահաբար ինքն իր ոտքին է կրակել:

«Լուրջ բան չկա, կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց Հովհաննիսյանը:

Նշենք, որ թեև վերջին շրջանում Ադրբեջանի հետ Հայաստանի ու Արցախի սահմաններին համեմատաբար հանգիստ է, սակայն հայկական բանակում վերջին 10 օրվա ընթացքում մի քանի ցավալի դեպք է արձանագրվել։ 

Հունվարի 24–ին Արցախի Պաշտպանության բանակում 2 զինծառայող վիրավորում էին ստացել, ՀՀ քննչական կոմիտեում քրգործ էր հարուցվել սպանության և ինքնասպանության հասցնելու հոդվածներով։

Իսկ մի քանի օր անց` հունվարի 30–ին, ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը:

Ավելի ուշ հաղորդվեց, որ զինվորը մահացել է իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից արձակած կրակոցներից ստացած հրազենային վիրավորումից, սակայն նրա հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին և արդար քննություն են պահանջում։

Ըստ թեմայի

Անորոշություն բանակցություններում. ուզում ենք իմանալ` ինչպիսին է լինելու խաղաղությունը
Արցախի բանակցությունները Թուրքիային ստիպել են «դուրս գալ որջից». ինչ է Անկարան առաջարկում
Երբ թշնամին նաև ներսից է. ինչո՞ւ է բանակում մթնոլորտը սպանող
թեգերը:
Արցախ, Արծրուն Հովհաննիսյան, կրակոց, Զինվոր, Բանակ

Գլխավոր թեմաներ