00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վերին Լարսի» անցակետն ու թղթի վրա մնացած համաձայնագիրը. ե՞րբ կլուծվի բազմաչարչար խնդիրը

© Sputnik / Александр Имедашвили / Անցնել մեդիապահոցГрузовые автомобили на обочине Военно-Грузинской дороги
Грузовые автомобили на обочине Военно-Грузинской дороги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Վերին Լարսի» հսկիչ անցակետի այլընտրանքային երթուղիների գործարկումը կրկին արդիական է։ Մինչ հարցը քննարկում են քաղաքական հարթակում, հայ փոխադրողները գտնում են խնդրի լուծման իրենց տարբերակները։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Ռուբենի առավոտը սկսվում է ոչ թե մեկ բաժակ սուրճով, այլ եղանակի կանխատեսմամբ։ Նա մարդկանց Երևանից տանում է Ռուսաստանի տարբեր քաղաքներ, և նրա աշխատանքն ուղղակիորեն կապված է «Վերին Լարս» հսկիչ անցակետ տանող ճանապարհի բաց կամ փակ լինելու հետ։

Автомобильный пункт пропуска Верхний Ларс открылся на грузино-российской границе - Sputnik Արմենիա
«Վերին Լարսում» ՀՀ մաքսային կցորդը շուտով կնշանակվի. նա ներկայացվել է կառավարությանը

Հայաստանից Ռուսաստան տանող միակ ցամաքային ուղին` Ստեփանծմինդա–Լարս ճանապարհը, ձմռանը պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած վերջին տվյալների համաձայն` ճանապարհը կրկին փակ է, իսկ մի քանի բեռնատարներ մնացել են «Վերին Լարսում»։

«Աշխատանքի չեմ գնացել, մնացել եմ տանը, քանի որ Լարսը փակ է»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբենը։

Վարորդը սեփական փորձից գիտի` ինչ է նշանակում «Լարսում գերության» մեջ հայտնվելը և այլևս չի պատրաստվում ռիսկի դիմել։ Պատահել է` երկու օր մնացել է ճանապարհին ու ստիպված հետ է դարձել։

Երբ եղանակի տեսությունը նշանակություն չունի

Ի տարբերություն Ռուբենի` Հայաստանից Ռուսաստան ապրանք փոխադրող ընկերությունների ներկայացուցիչները ճանապարհ են ընկնում` ի հեճուկս եղանակային փոփոխությունների։ Նրանք պարտավոր են տեղ հասցնել ապրանքը։ «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման հարցերի բաժնի պետ Կարեն Բաղդասարյանը պարզաբանում է` ապրանքը ժամանակին պատվիրատուին հասցնելը կարևոր է։

Դավիթ Անանյանի խորհրդականը նոր պաշտոն ստացավ. աշխատավայրը` Վերին Լարս

«Նախ` պատվիրատուի հետ պայմանավորված ժամկետների մեջ պետք է տեղավորվենք, երկրորդ` մթերքն օգտագործման որոշակի ժամկետ ունի»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց նա։

Ընկերության բեռնատարներն արդեն երրորդ օրն է` կանգնած են հսկիչ անցակետի ճանապարհին։ Բաղդասարյանի խոսքով` իրավիճակը դեռ տանելի է, քանի որ իրենց վարորդները մի քանի տարի է, ինչ այստեղ են աշխատում և գիտեն` նման դեպքերում իրենց ինչպես պահեն։ Լուրջ խնդիրներ առաջանում են, երբ բեռնատարները մեկ շաբաթ կամ դրանից էլ շատ մնում են ճանապարհին։

Ամեն ինչ որոշում է «քաղաքական եղանակը»

Հայ փոխադրողները կարող են հանգիստ քնել միայն այն ժամանակ, երբ իրագործվի 2011թ–ին Ռուսաստանի ու Վրաստանի ստորագրած և թղթի վրա մնացած «Մաքսային վարչարարության մեխանիզմների և առևտրի մոնիթորինգի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագիրը, որը թույլ կտա շվեյցարական SGS ընկերության մոնիտորինգի տակ գործարկել առևտրային միջանցքները` Ռոքյան թունելով անցնող ճանապարհը և Աբխազական երկաթուղին։

Լարսում արգելված բեռ տեղափոխելու կասկածանքով Հայաստան եկող ավտոբուս են կանգնեցրել

Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այդ հարցում որոշակի տեղաշարժ կա։ Աբաշիձեն նման հետևություն է արել աշխատանքային խմբի վերջին հանդիպումից հետո, որին մասնակցել են Վրաստանի, Ռուսաստանի և շվեյցարական SGS ընկերության ներկայացուցիչները։ Հանդիպումը կայացել է 2019թ–ի դեկտեմբերին։

Многокилометровая очередь грузовиков на грузино-российской границе - Sputnik Արմենիա
«Վերին Լարսում» վիճակն ավելի կվատանա. Մակարյանը մտահոգված է

«Հաջորդ հանդիպումը հավանաբար տեղի կունենա մարտ–ապրիլին։ Քննարկվում են կոնկրետ հարցեր, լուծվում են տեխնիկական, կազմակերպչական պահերը։ Կա որոշակի առաջընթաց»,– ասաց Աբաշիձեն։

Նա չբացառեց, որ այդ հարցը կարող է քննարկվել Պրահայում Ռուսաստանի արտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ հերթական հանդիպմանը, որը նախատեսված է մարտի սկզբին։

Կարևոր է Հայաստանի, շահավետ՝ Վրաստանի համար․ ինչու է Թբիլիսին ճանապարհ կառուցում դեպի «Վերին Լարս»

«Տեսնենք, գործընկերների հետ խորհրդակցություններ կանցկացնենք, և եթե անհրաժեշտություն լինի, այդ հարցը կշոշափենք»,– եզրափակեց Աբաշիձեն։

Հիշեցնենք, որ Հայաստանում բեռնափոխադրումների առյուծի բաժինը` ավելի քան 80 տոկոսը, իրականացվում է Ռուսաստանից «Վերին Լարս» հսկիչ անցակետով։ Այսօր փորձագետները դիտարկում են այլընտրանքային վեց տարբերակ` օդային, ծովային (Փոթիից), երեք ցամաքային (Հարավային Օսեթիայի միջանցքը, Դաղստանով Ավարա-կախեթական և Վերին Լարսի ճանապարհները) և երկաթուղային (անցնում է Զուգդիդի-Սոչի երթուղով և Աբխազիայի միջով)։

Լրահոս
0