00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղջիկները խմում և անձնական գաղտնիքներ են պատմում. բարմեն լինելը հետաքրքիր է

© Sputnik / Aram NersesyanСтарший бармен компании MBG Hospitality Мушег Вардан и бармен ресторана Alaska Арсен Саркисян
Старший бармен компании MBG Hospitality Мушег Вардан и бармен ресторана Alaska Арсен Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բարմենի աշխատանքն ուրախ է. շփում, զգացմունքներ, ստեղծագործություն։ Հենց այդպես են մեր զրուցակիցները բնութագրում իրենց գործը։ Բարմենի միջազգային օրը Sputnik Արմենիան զրուցել է այս ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնք պատմել են իրենց մասնագիտության մասին։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

«Առանց կաթի լատե» և «սպիտակ բակարդի, բայց միայն բլեք». սա այն ամենը չէ, ինչ կարելի է լսել բարում` մատուցասեղանի հետևից։ Եթե սպիտակ բակարդին մի քիչ անսովոր է հնչում, ապա առանց կաթի լատեն ժպիտ է առաջացնում ինձ` սովորական լրագրողիս մոտ։

Ես ժպտում եմ, որովհետև հաճախորդի չիմացության հետևանքով ստեղծված շիլաշփոթից պետք է գլուխ հանեն և նրան չնեղացնեն բարմեններ Մուշեղ Վարդանը և Արսեն Սարգսյանը։

© Sputnik / Aram NersesyanԿոկտեյլ Beautiful lie
Աղջիկները խմում և անձնական գաղտնիքներ են պատմում. բարմեն լինելը հետաքրքիր է - Sputnik Արմենիա
Կոկտեյլ Beautiful lie

– Եվ ինչպե՞ս դուրս եկաք այս իրավիճակից, – հարցնում եմ Մուշեղին` ենթադրելով, որ հավանաբար նա բացատրել է հաճախորդին, որ սխալը բան է ուզել կամ ասել, որ իրենց մենյուում նման բան չկա։

– Կաթն առանձին մատուցեցի, էքսպրեսոն` առանձին, – ժպտալով պատասխանում է Մուշեղը և ավելացնում, – որպեսզի չնեղացնեմ։

Հայ բարմենները ցուցադրում են իրենց հմտություններն ու վառվող կոկտեյլ պատրաստում. տեսանյութ

Մուշեղը Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ է։ Դեռ ուսանողական տարիներից բարմեն է աշխատել։ Նրան միշտ դուր է եկել համերի հետ խաղը`խառնել, նոր բան ստանալ։ Տղան զգացել է, որ դա ամենալավն է ստացվում իր մոտ և չի սխալվել։

- Ֆիզիկան օգնո՞ւմ է, – հարցնում եմ երիտասարդ ֆիզիկոսին։

© Sputnik / Aram NersesyanԲարմեն Մուշեղ Վարդանը
Աղջիկները խմում և անձնական գաղտնիքներ են պատմում. բարմեն լինելը հետաքրքիր է - Sputnik Արմենիա
Բարմեն Մուշեղ Վարդանը

-Օգնում է, այն էլ ինչպես։ Ավելի արագ ես բալանս գտնում խիտ, թունդ և թույլ խմիչքների միջև, գիտես` ինչպես ճիշտ վառել սպիրտը, որ դեպքում այն ավելի երկար կվառվի և այլն, –ասում է MBG Hospitality ընկերության ավագ բարմեն Մուշեղ Վարդանը։

Հաճախորդներին բարմենից «անջատող» սեղանիկը թույլ է տալիս ոչ միայն ստեղծագործել, այլ նաև շփվել հաճախորդների հետ։ Նրանցից շատերն այնքան են բացվում, որ անձնական գաղտնիքներ են պատմում։ Ի դեպ, աղջիկներն ավելի հեշտ են շփման մեջ մտնում։

© Sputnik / Asatur YesayantsԿոկտեյլ
Աղջիկները խմում և անձնական գաղտնիքներ են պատմում. բարմեն լինելը հետաքրքիր է - Sputnik Արմենիա
Կոկտեյլ

Մուշեղի խոսքով` կանայք մեծամասամբ նախընտրում են թեթև, ոչ թունդ ալկոհոլային խմիչք։ Սակայն եթե նրանք հուսահատ վիճակում են և վիճել են իրենց երկրորդ կեսի հետ, ապա այդ դեպքում գործի են անցնում խմիչքի թունդ տեսակները։

«Եթե տեսնում եմ, որ հաճախորդն էլի է ուզում, բայց դրանից հետո վատանալու է, այլևս չեմ լցնում», – պատմում է Մուշեղը։

Ասում է` բարմենը ոչ միայն խառնում է կոկտեյլները, այլ նաև պատասխանատվություն է կրում այցելուի համար։

Իմ ու Մուշեղի զրույցն ուշադիր լսում է 23–ամյա Արսենը` պարբերաբար ժպտալով ծանոթ իրավիճակների մասին լսելիս։

© Photo : provided by MBG HospitalityԲարմեն Արսեն Սարգսյանը
Աղջիկները խմում և անձնական գաղտնիքներ են պատմում. բարմեն լինելը հետաքրքիր է - Sputnik Արմենիա
Բարմեն Արսեն Սարգսյանը

Ի տարբերություն Մուշեղի` Արսենն այս ոլորտում աշխատում է մեկ տարի, սակայն նա էլ հիշելու բան ունի։ Նրան բարմեն աշխատելու հարցում օգնում են քիմիայի գիտելիքները։ Արսենը սովորել է ԵՊՀ դեղագործական ֆակուլտետում, բայց արագ հասկացել է, որ դա իրենը չէ և թողել է ուսումը։

«Ես մանկուց սիրել եմ քիմիան։ Սակայն բարմենի աշխատանքն ավելի հոգեհարազատ է։ Հարմար առիթ եղավ, սովորեցի ու անցա գործի», – ասում է Alaska ռեստորանի բարմեն Արսենը։

Բրոդսկին վատ օրինակ է, կամ հայերը պատրա՞ստ են սուրճն առանց ծխախոտի խմել

Ինչ վերաբերում է դժվարություններին, ապա նա կարծում է, որ ցանկացած գործում էլ բարդություն կա։ Գլխավորը մեխանիզմը գտնելն է, մնացածը կստացվի։ Բարմենը զավեշտալի դեպքեր շատ չի հիշում, սակայն նրա համար ամենազարմանալի և անհասկանալի պատվերը եղել է այն, որ հաճախորդը, չնայած բացատրություններին, շատ տաք կապուչինո է պահանջել։

© Sputnik / Aram NersesyanՎառվող կոկտեյլ
Աղջիկները խմում և անձնական գաղտնիքներ են պատմում. բարմեն լինելը հետաքրքիր է - Sputnik Արմենիա
Վառվող կոկտեյլ

Արսենը կարծում է, որ համեղ սուրճ պատրաստելիս կարևոր է հետևել որոշակի ջերմաստիճանի։ Եթե սխալվես, սուրճի համը կփոխվի։

Արսենի համար ոսկե կանոն է` չխմել ղեկին և աշխատանքի վայրում, անգամ եթե հաճախորդն է խնդրում։

Լրահոս
0