10:09 02 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD506.98
  • GBP676.92
  • EUR607.41
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
22410

Նշվում է, որ հարցի առնչությամբ Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթներն ընթացակարգային են և սահմանափակվում են միմիայն և բացառապես Սահմանադրությամբ:

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանրապետության նախագահի աշխատակազմը, հետևելով մամուլում հրապարակումներին և ընթացող քննարկումներին, պարզաբանումներ է ներկայացրել Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշման առնչությամբ հանրապետության նախագահի գործառույթների մասին՝ հետագա շահարկումներից, հակասական մեկնաբանություններից և թյուրըմբռնումից խուսափելու նպատակով։

«Հանրապետության նախագահին ներկայացված փաստաթուղթն օրենքի նախագիծ չէ, օրենք չէ, այլ Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ի ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն որոշումն է, որը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում»,- նշված է ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ վերոնշյալ որոշման առնչությամբ հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթներն ընթացակարգային են և սահմանափակվում են միմիայն և բացառապես Սահմանադրության 206-րդ հոդվածի համաձայն եռօրյա ժամկետում հանրաքվեի օր նշանակելու մասին հրամանագիր ստորագրելով:

«Մահափորձ կատարվեց իրավունքի և օրենքի նկատմամբ». Վանեցյան

«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` հանրապետության նախագահի կողմից վերոնշյալ եռօրյա ժամկետում հանրաքվե չնշանակվելու դեպքում հանրաքվեն համարվում է նշանակված՝ սահմանված ժամկետի վերջին օրվա հաջորդող 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը:

«Հարկ ենք համարում նշել, որ հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով, հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը Ազգային ժողովի կողմից ընդունած և հանրաքվեի դրվելիք Սահմանադրության փոփոխությունների բովանդակության, ինչպես նաև այդ որոշման կայացման ընթացակարգերի վերաբերյալ»,- հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։

Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

ԱԺ-ն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ու ՍԴ «հին» դատավորների հարցը փոխանցեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, և հիմա բոլորի հայացքներն ուղղված են դեպի Բաղրամյան 26։

ՍԴ անդամների հարցը կորոշի ժողովուրդը. ԱԺ–ն ընդունեց հանրաքվեի մասին նախագիծը

Նշենք, որ ՀՀ օրենսդրության համաձայն` Հանրաքվեն կայացած ու Սահմանադրությունը փոխված կհամարվեն, եթե դրան կողմ քվեարկեն հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:

2018թ.-ի տվյալներով` ՀՀ–ում ընտրելու իրավունք է ունեցել 2 մլն 593 հազար 140 քաղաքացի, ու նրաց թիվն էապես չի փոխվել, ապա սահմանադրական փոփոխություններն ընդունվելու համար հանրաքվեի ժամանակ «այո» պիտի ասեն առնվազն 648 հազար 285 քաղաքացի։

Ըստ թեմայի

«Այս օրերին ԱԺ-ում անկազմակերպ և խուճապային իրավիճակ էր». Սամսոնյան
Արմեն Սարգսյանը կարծիք ունի, բայց չի կարող արտահայտել. նախագահը հիշել է հին կատակը
«Իմ քայլը» խախտել է մի շարք օրենքներ. Անի Սամսոնյանը` ՍԴ փոփոխությունների նախագծի մասին
«Սպառնալիքներ եմ ստանում». Էդմոն Մարուքյանն ահազանգում է
թեգերը:
հանրաքվե, սահմանադրություն, Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ