22:48 05 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.52
  • GBP637.44
  • EUR575.63
  • RUB6.66
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2607)
812 0 0

Հրազենային վնասվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն տեղափոխված չորս քաղաքացիներից 2–ը ճանապարհին մահացել են։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Լոռու մարզում կրակոցներ են հնչել, որի հետևանքով  հրազենային վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 քաղաքացիներ, որոնցից 2-ը ճանապարհին գիտակցության չգալով մահացել են: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Հիվանդանոցից զանգահարել են Վանաձոր քաղաքի ոստիկանության և հայտնել կատարվածը։ Հիվանդանոց են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ և Լոռու մարզային քննչական վարչության խմբերը։

 Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Բազում թաղամասից, որտեղ հայտնաբերվել է նաև ՎԱԶ-2121 մակնիշի 33 TO 356 համարանիշի ավտոմեքենա՝ ամբողջովին հրկիզված: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է ավտոմատ: Ավտոմեքենայի կրակը մարելու համար ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության  Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ոստիկաններն ու քննիչները կասկածներ ունեն, որ հնարավոր է, հրկիզված «Նիվան» կապ ունի կատարված դեպքի հետ: Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Անհայտ անձինք ներխուժել են Մոսկվայի հյուրանոցներից մեկն ու կրակ բացել. կան տուժածներ

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը:

Աղբյուրի պնդմամբ` դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ այս կրակոցներն ու սպանությունները վենդետա են, և կապ ունեն տարիներ առաջ Սպիտակում տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ: Այդ վարկածը նույնպես ոստիկաններն ու քննիչները պարզում են: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Լոռու մարզի դատախազը:

Sputnik Արմենիան կապ հաստատեց Վանաձորի հիվանդանոցի հիվանդների ընդունարանի աշխատակցի հետ, սակայն վերջինս չցանկացավ որևէ տեղեկություն հայտնել, բայց չհերքեց կատարվածը։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2607)

Ըստ թեմայի

Տավուշում բնակավայրերին ուղղված կրակոցների թիվը նվազել է. մարզպետարանը լուծում է գտել
ԱԺ նախկին պատգամավորի որդին կալանավորվեց
Ադրբեջանցիները շարունակում են խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. 7 օր առաջնագծում
Տներ են այրվել, մարդիկ զոհվել. Ղազախստանում կենցաղային վեճը ողբերգության է վերածվել
թեգերը:
Ճանապարհ, Մահ, հիվանդանոց, կրակոց, Հայաստան

Գլխավոր թեմաներ