00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մամայություն» է անում. հայուհու ալիքը Telegram-ում իր հետևողներին սոված չի թողնում

© Sputnik / Hayk PetrosyanYerevan Gastro Day
Yerevan Gastro Day - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարգարիտա Արզումանյանի մուսան իր դուստրն է։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա խոստովանել է՝ ինչպես է սկսել վարել ալիքը դստեր հետ անմիջական շփում հաստատելու համար, ու ինչպես է այն հետզհետե պահանջարկ ստացել։

Telegram-ում հաճախ են հանդիպում հետաքրքիր անվանումներով կամ եզակի բովանդակությամբ ալիքներ։ Այդ բազմազանության մեջ կա մի ալիք, որն ընթերցողների հետ խոսում է մոր ձայնով ու տալիս բոլորին շատ ծանոթ հարցը․«Աղջիկս, ի՞նչ ես կերել»։ Ալիքը վարում է ռուսաստանաբնակ հայ բժիշկ-սննդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Մարգարիտա Արզումանյանը, որը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է ալիքի ստեղծման պատմությունն ու մի քանի օգտակար խորհուրդ տվել։ Զրուցել է Նանա Մարտիրոսյանը։

-Ինչպե՞ս է առաջացել սեփական ալիք ստեղծելու գաղափարը։ Ի՞նչն է Ձեզ ոգեշնչել։

© Photo : provided by Margarita ArzumanyanՄարգարիտա Արզումանյանը
«Մամայություն» է անում. հայուհու ալիքը Telegram-ում իր հետևողներին սոված չի թողնում - Sputnik Արմենիա
Մարգարիտա Արզումանյանը

 

-Մուսաս դուստրս է, ու ալիքն ի սկզբանե նրա համար է ստեղծվել, հետո այն հրապարակային դարձրեցի նաև նրա ընկերների համար։ Աղջիկս շատ է աշխատում, տարբեր ուղևորությունների է մեկնում, երբեմն լավ չի քնում, չի հասցնում մարզանք անել, անկանոն է սնվում՝ հաճախ սրճարաններում ու ռեստորաններում։ Նա նույն ռիթմով ապրող բազում ընկերներ ունի։ Այսպես որոշեցի ոչ անմիջական ձևով նրանց ասել՝ ինչն է կարևոր առողջության համար։

Молочные продукты в магазине  - Sputnik Արմենիա
Ոչ թթվասերն է թթվասեր, ոչ էլ պանիրը` պանիր, ի՞նչ են վաճառում խանութներում

Հիմա մտածում եմ`օգտակար սովորությունների դասընթաց կամ մարաթոն անցկացնել, որպեսզի օգնեմ մարդկանց իրենց ժամանակացույցում ներառել սեփական առողջության մասին հոգ տանելը։ Այժմ աշխատում եմ դրա վրա, շուտով մանրամասները կհայտնեմ։

-Ի՞նչ եք սիրում եփել:

-Ամենաշատը սիրում եմ ջազվեով սուրճ պատրաստել։ Ինձ համար սուրճն անհոգության, բարության ու միության ըմպելիք է։ Փոքր ժամանակ ամառներն անցկացնում էի տատիս տանը՝ Սուխումում։ Սեփական տանն էինք ապրում, բակում զրուցարան կար, որտեղ հավաքվում էին բարեկամները, հարևանները, ընկերներն ու հանգիստ զրուցում էին ամեն ինչի մասին։ Տարբեր ազգությունների ու հավատքի տեր մարդիկ էին, մեծ ու փոքր։ Տնական խմորեղեն, միրգ ու սառը կոմպոտ էին հյուրասիրում։ Իսկ ամենակարևորը՝ մի բաժակ սուրճ։ Մարդիկ կային, որ հենց այդ սուրճի համար էին գալիս․այն ամբողջ օրն անդադար աղում ու եփում էինք։

Ես փոքր էի ու ինձ թույլ չէին տալիս սուրճ խմել, բայց խնդրում էի, որ տան մի կում անեմ։ Սուրճն իսկապես լավ չէ երեխաների ու պատանիների համար, նաև` հղիների։ Իսկ մեծահասակների համար, վերջին հետազոտությունների տվյալներով, այն բավականին օգտակար է։ Օրական 2-4 փոքր բաժակ սուրճը նվազեցնում է ալցհայմեր ու պարկինսոն հիվանդությունների, քաղցկեղի որոշ տեսակների, լյարդի ու սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը։

-Հայկական ի՞նչ ուտեստներ եք եփում։

-Պատմականորեն հայկական սննդակարգը համեմատաբար առողջ էր, այն նման էր միջերկրյածովյանին՝ մեծ քանակով թարմ միրգ ու բանջարեղեն, լոբազգիներ, կաթնամթերք։ Այսօր, World Food Program-ի տվյալներով, Հայաստանի միջին վիճակագրական բնակչին բնորոշ է՝

  • հացեղենի ու կարտոֆիլի գերակայություն (47%),
Куриные яйца - Sputnik Արմենիա
Մթերքի տեսակներ, որոնք օգնում են այրել ճարպը, կամ ինչ ուտել մարզվելիս
  • քաղցրավենիքի ու քաղցրացված ըմպելիքների շատ օգտագործում,
  • աղի երկու անգամ ավելի շատ օգտագործում,
  • լոբազգիների, մրգերի ու բանջարեղենի ցածր օգտագործում։
  • Այդպիսի սնունդը վտանգավոր է առողջության համար։
  • Շատ եմ սիրում ցորենից ու բանջարեղենից ուտեստներ եփել։ Օրինակ՝ բլղուրով փլավ, եփում եմ այն տարբեր կանաչիներով, սոխով, գազարով ու լոլիկով, ավելուկի բոլոր ուտեստները՝ աղցաններ, կարկանդակներ, տարատեսակ ապուրներ։ Ինձ համար դա շատ համեղ է, օգտակար էլ է (պետք է հիշել, որ ավելուկը հակացուցված է երիկամների հիվանդության դեպքում)։

    -Ի՞նչ խորհուրդ կտաք առողջ ապրելակերպի կողմնակիցներին։

    -Բոլորին խորհուրդ եմ տալիս հետևել սննդի կանադական պաշտոնական կանոններին.

    • գիտակցված մոտենալ սնվելու հարցերին,
    • ավելի հաճախ տանը պատրաստել,
    • վայելել ուտելիքը,
    • մտերիմների հետ ճաշել,
    • կանոնավոր սնվել,
    • ուտելիս պահպանել առողջ ափսեի կանոնը՝ ½ միրգ-բանջարեղեն, ¼ սերմերով մթերքներ (ձավարեղեն, մակարոն, հաց), ¼ բուսական ու կենդանական սպիտակուց (լոբազգիներ, ընկուզեղեն, ձուկ, թռչուն, ձու, միս),
    • ջուրը դարձնել ամենանախընտրելի ըմպելիքը։

    Ուշադրություն դարձրեք ուտելիքի չափաբաժիններին։ Կարելի է ձեռքի ափով կողմնորոշվել։ Երկու ափը նախաճաշի կամ ճաշի չափն է, մեկ բաց ափը՝ ընթացիկ ուտելիքի, մոտավորապես մեկ ձեռքի բռունցքի չափը` ընթրիքի։ Կարելի է դրանց տեղերը փոխել։ Կարևորն օրվա ընթացքում պահպանել ընդհանուր ուտելիքի քանակը։

    Եթե ուզում եք ազատվել Ամանորին կուտակած քաշից, հետևեք սննդաբանների խորհուրդներին

    Նախընտրելի է կողմնորոշվել կշտանալու զգացողությամբ՝ ավելի լավ է մի փոքր սոված մնալ, քան չափից շատ ուտել։

    Եթե առողջ եք, պետք չէ կենտրոնանալ սնվելու վրա։ Ուտելիքը չպետք է մեղքի զգացողություն կամ պարանոյա առաջացնի։ Ուտելիքը պետք է սնուցի ու հաճույք պատճառի։

    Լրահոս
    0