00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գազի մատակարարումը Թուրքմենստանից Հայաստան. Աշխաբադը փող կստանա, իսկ Իրանը «ծիկ կանի»

© Sputnik / Михаил Кулешов / Անցնել մեդիապահոցАчакское месторождение газа
Ачакское месторождение газа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագծի իրականացման դեպքում Իրանը կկարողանա գազով ապահովել Թուրքմենստանի հետ սահմանամերձ շրջանները` փոխարենը Իրանը կավելացնի Իրան–Հայաստան գազատարի (այն միայն 15-20%–ով է բեռնված) մատակարարումները։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik, Դավիթ Գալստյան. ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ չնայած նախագծի իրագործումը խաթարելու փորձերին` Թուրքմենստանից սվոփով գազի մատակարարումների մասին բանակցությունները շարունակվում են։

Нефтеперерабатывающая установка - Sputnik Արմենիա
Իրան-Հայաստան գազատարը կարող է նավթ մատակարարել Մեղրիի նավթավերամշակող գործարանին

Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան`ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունում հայտնել էին, որ Երևանը բանակցում  է Աշխաբադի ու Թեհրանի հետ սվոփով գազի գնման մասին։

«Սվոփը շատ հետաքրքիր ու կարևոր մեխանիզմ է։ Իրանը պատժամիջոցների տակ է։ Ըստ էության, այնտեղից անհնար է գազ գնել։ Դա «կարմիր գիծ» է, որն անհնար է հատել։ Խոսքն այն գործարքների մասին է, որոնք Իրանին արժույթ են բերում։ Իսկ Հայաստանը բարտերով է Իրանից գազ ստանում` էլեկտրաէներգիայի փոխարեն»,– ասաց Քոչարյանը։

Հայաստանը Իրանի և Թուրքմենստանի հետ քննարկում է սվոփով գազի մատակարարման հարցը

Սվոփի շրջանակում Թուրքմենստանից եկած մատակարարումները պետք է գազով ապահովեն Իրանի սահմանամերձ (Թուրքմենստանի հետ) շրջանները։  Փոխարենը Իրանը սեփական գազը մատակարարելու է Հայաստանին արդեն իսկ գոյություն ունեցող գազատարով։

Հարցին` որքանով են Աշխաբադն ու Թեհրանը հետաքրքրված փոխնախարարը պատասխանեց, որ Թուրքմենստանը գումար է ստանում, իսկ Իրանի համար դա որոշակի հնարավորություն է չնայած մեկուսացմանը ներգրավվել տարածաշրջանային նախագծի մեջ ու լուծել սահմանամերձ շրջանների գազի հարցը։

Բացի այդ` Թուրքմենստանի հետ սահմանակից իրանական շրջանները գազի կարիք ունեն, բայց դրանց ենթակառուցվածքը զարգացած չէ։

«Արդեն սկսել եմ գազի մասին հարցերից հաճույք ստանալ». փոխվարչապետ

«Իրանը Ռուսաստանից հետո գազի պաշարներով աշխարհի երկրորդ պետությունն է, սակայն երկիրը չունի այն ենթակառուցվածքը, որը կարող է իր ամբողջ տարածքը գազով ապահովել», – ասաց Քոչարյանը։

Հետաքրքիր է , որ երկրները լուրջ տարաձայնություններ ունեն գազի նախկին մատակարարումների մասով Իրանի պարտքի վերաբերյալ։ Թուրքմենստանը սկզբում լսել անգամ չէր ուզում Իրանի միջոցով գազ մատակարարելու մասին։

«Բայց մենք ասացինք, որ մատակարարումը Հայաստանի միջոցով է իրականացվելու, մենք ենք դրա համար վճարելու», – ասաց Քոչարյանը` նշելով, որ Իրանը միջնորդի դերակատարություն ուներ։

Встреча премьер-министров Армении и России Никола Пашиняна и Михаила Мишустина (31 января 2020). Алматы - Sputnik Արմենիա
Գազի գնի հարցը քննարկվել է Փաշինյան-Միշուստին հանդիպման ժամանակ. Քոչարյան

Այժմ, նրա խոսքով, բանակցություններն այդ հարցի շուրջ շարունակվում են։

«Տեսնենք` ինչպես կավարտվի։ Հասկանալի է, որ կան երկրներ, որոնք ոչ մի կերպ շահագրգռված չեն դրանում ու ամեն կերպ փորձում են խանգարել։  Հեռու չգնանք` հենց նույն Ադրբեջանը», – ասաց Քոչարյանը։

Սակայն Հայաստանը շահագրգռված է նախագծով, ու աշխատանքները շարունակվում են։

Իրան–Հայաստան գազատարը, որով պետք է գազի լրացուցիչ ծավալ մատուցվի, այժմ օգտագործվում է միայն 15%-ով, լավագույն դեպքում` 20%–ով։

Այժմ Իրանի հետ կառուցվում է երրորդ էլեկտրահաղորդման օդային գիծը։ Շինարարության ավարտը մի քանի անգամ հետաձգվել է, քանի որ երկիրը պատժամիջոցների տակ է ու ֆինանսական դժվարություններ ունի։

Երկու անհայտով հավասարում. իշխանությունը չի բացառում, որ կսուբսիդավորի գազի թանկացումը

«Եթե շինարարությունն ավարտվի, մենք ավելի շատ գազ կստանանք ու ավելի շատ էլեկտրաէներգիա կմատակարարենք Իրան», – նշեց Քոչարյանը։

Նշենք` սվոփ համակարգով Թուրքմենստանից Հայաստանի գազ գնելը ենթադրում է, որ Աշխաբադը վառելիք է մատակարարելու Իրանի հյուսիսային շրջաններ, իսկ Թեհրանն իր հերթին գազը Երևան է մատակարարելու։

Ինչ վերաբերում է «Իրան–Հայաստան» էլեկտրահաղորդման օդային գծին, ապա ավարտի վերջնաժամկետը տեղափոխվել  է 2020 թվականի վերջ։

Լրահոս
0