21:39 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
340 0 0

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիային մանրամասներ է հայտնել օրեր առաջ տեղի ունեցած դժբախտ դեպքի մասին, որը 3 զինծառայողների մահվան պատճառ էր դարձել։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասում զինծառայողները խրամատում են եղել, երբ ձյան հաստ շերտը փլուզվել է։

Փետրվարի 7-ին, ժամը 17:00-ի սահմանում Սյունիքի զորամասում պայմանագրային զինծառայողներ Կարապետ  Նազարյանը, Տիգրան Արզումանյանը, Նվեր Շահբազյանը մահացել էին` մնալով ձնահյուսի տակ, իսկ Համլետ Միրզոյանը մարմնական թեթև վնասվածքներ էր ստացել։

«Չորս պայմանագրային զինծառայողներն էլ այդ պահին եղել են մարտական հերթապահության»,–ասաց Հովհաննիսյանը։

Ողբերգական դեպք Սյունիքում. 3 զինծառայող մնացել են ձնահյուսի տակ և մահացել

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտնել էր`  ձնահյուսի տակ մնացած զինվորների մահվան փաստով հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով։

Հետևողական է լինելու. Տոնոյանն ընդունել է մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներին

Այդ հոդվածը երեքից վեց տարի ազատազրկում է նախատեսում պետի կամ պաշտոնատար անձի` ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Ըստ թեմայի

Մահացած զինվորի հարազատները նրա դագաղը տեղափոխում են Երևան. տեսանյութ
«Եղել են բազմաթիվ անձինք, սպայական կազմ, զինվորներ». նոր մանրամասներ զինվորի մահվան դեպքից
«Մենք հավատում ենք Ձեզ». ինչ են պայմանավորվել Տոնոյանն ու մահացած զինվորի հարազատները
Առաքել Մովսիսյանի որդին ձերբակալվել է զինծառայողի մահվան գործով
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, Դժբախտ պատահար, Արծրուն Հովհաննիսյան, զինծառայող, Հայաստան

Գլխավոր թեմաներ