ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Այսօր գիշերը ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում. տներից մեկում երիտասարդ տղամարդու և կնոջ դիեր են հայտնաբերել։ Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ գիշերը ժամը 01։00-ին ահազանգ են ստացել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում դիեր կան։
Քանի մարդ է Հայաստանում թունավորվել շմոլ գազից
«Դեպքի վայր մեկնած ոստիկանները նշված տանը հայտնաբերել են 1993–ին ծնված Դավիթ Գ.-ի և Էլմիրա Հ.-ի դիերը։ Դատաբժշկի կողմից դիակների արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,–հայտնեցին ոստիկանությունից։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք մահացել են շմոլ գազի հետևանքով։
Ինչպես խուսափել շմոլ գազից և օգնել թունավորվածին. ԱԻՆ–ի հայտարարությունը