22:58 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
74202

Ազգային անվտանգության ծառայությունը Արմեն Սարգսյանի` Ադրբեջանի նավթային բիզնեսում հնարավոր կապերի մասին հայտարարություններին առնչվող տվյալներ չունի։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. ԱԱԾ-ն հերքել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` Ադրբեջանի գազային և նավթային որևէ ենթակառուցվածքներում բաժնետեր լինելու մասին «Ադեկվադ» միաբանության հայտարարությունը։

«Ադեկվադ» միաբանության անդամները փետրվարի 4–ին ՀՀ նախագահի նստավայրի մոտ նավթի տակառներ էին տարել, որպեսզի նվիրեին Արմեն Սարգսյանին։ Նախաձեռնության հեղինակների խոսքով` ՀՀ նախագահն  Ադրբեջանի գազային և նավթային ենթակառուցվածքներում «փայ ունի», ինչի համար էլ որոշել էին նրան նավթ նվիրել։ 

«ԱԱԾ–ում առկա չեն տվյալներ, որոնք կարող են փաստել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` Ադրբեջանի գազային և նավթային որևէ ենթակառուցվածքներում բաժնետեր լինելու վերաբերյալ»,– այսպես է ԱԱԾ-ն պատասխանել Sputnik Արմենիայի` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` Ադրբեջանի գազային և նավթային որևէ ենթակառուցվածքներում բաժնետեր լինել-չլինելու մասին գրավոր հարցմանը։

«Հնչեցվող մեկնաբանություններն անհիմն են ու մտացածին». նախագահականից պատասխանում են

Հիշեցնենք, որ նախագահի աշխատակազմն այս թեմայով հաղորդագրություն էր տարածել` ասելով, որ Արմեն Սարգսյանը կամ նրա ընտանիքի որևէ անդամ երբևէ՝ նախկինում, ներկայում ուղղակի կամ անուղղակի որևէ ներդրում չի կատարել և ապագայում չի կատարելու Ադրբեջանում կամ Թուրքիայում: «Ադեկվադի»` այդ թեմայով  մեկնաբանությունները համարել էին անհիմն ու մտացածին։

Արմեն Սարգսյանը համաձայն չէ ԱԺ–ի հետ. նա դիմել է ՍԴ

«Ադեկվադի» անդամները նախագահի նստավայր նավթի տակառներ տանելու ժամանակ նաև նամակ էին գրել ՀՀ նախագահին` տեղեկացնելով, որ նրան ծանրոց ունեն հանձնելու (խմբ.` նկատի ունեն նավթի տակառները)։

Ակցիայի մասնակիցները հայտնել էին, որ մեկ ամիս կսպասեն նամակի պատասխանին, որից հետո հանդես կգան նոր ակցիաներով։

Ըստ թեմայի

ՀՀ նախագահն արձագանքել է հանրաքվեի մասին մամուլում եղած հրապարակումներին
«Նա չի կարող ուղղակի ասել` ես չեմ ստորագրում». Արմեն Սարգսյանի վերջնաժամկետը երեքշաբթին է
ՀՀ նախագահը տիկնոջ հետ շրջել է Սուրբ Հարության​ տաճարում
թեգերը:
«Ադեկվադ» կուսակցություն, նավթ, Ադրբեջան, Արմեն Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ