22:18 22 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.35
  • GBP617.79
  • EUR517.05
  • RUB7.43
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
241 0 0

Ճանաչված երգչուհին թեև Հայաստանում չի բնակվում, բայց զգում է, որ սիրված է, ինչը նրան անսահման ջերմություն և ուրախություն է տալիս։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Հայտնի երգչուհի, դիզայներ Արմինկան Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և նշել, որ իր երկրպագուներին անչափ սիրում է։

«Ես քեզ սիրում եմ». Օլգա Բուզովան հայերեն խոստովանություն է արել սիրելիին

«Հրճվանք ու անասելի ջերմություն եմ զգում՝ կարդալով Ձեր մեկնաբանությունները: Մեր սերը փոխադարձ է»,- գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arminka (@arminkaofficial)

Երգչուհու երկրպագուները մի շարք հաճոյախոսություններ են գրել նրա հրապարակման տակ։

«Մեր սերն էլ քո հանդեպ է անսահման», «ախր շատ էլեգանտ ու նրբաճաշակ եք», «Արմինկա ջան, կատարյալ եք ամեն ինչում, Աստված պահապան», «գեղեցկուհի Արմինկա»,–գրել են նրանք։

Նշենք, որ տարիներ առաջ Արմինկան մշտական բնակություն հաստատեց ԱՄՆ-ում: Շշուկներ տարածվեցին, որ երգչուհին Հայաստանից նեղացած հեռացավ: ԱՄՆ-ում ծնվեց երգչուհու որդին` Ալեքսը: Այժմ Արմինկան զբաղվում է նաև հագուստի դիզայնով: Ունի սեփական խանութ-սրահ:

Արմինկան ծնվել է 1973թ. օգոստոսի 22-ին Երևանում: 1990-92թթ. սովորել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիային կից էստրադային-ջազային արվեստի ստուդիայում: 1992-97թթ. երգել է «Հայեր» փոփ խմբում: 2001-05թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

«Շատ կարճ` իմ Վալենտինի նվերի մասին». Սոնայի սպասումներն ու Գրիգի զայրույթը

1998թ-ից հանդես է գալիս «Արմինկա» բեմական անունով: Տարբեր մրցանակաբաշխությունների ժամանակ արժանացել է բազմաթիվ մրցանակների: Թողարկել է 4 ձայնասկավառակ: Եղել է «Հայուհիներ» նախագծի երաժշտական պրոդյուսերը: Հայաստանում և արտերկրում ունեցել է բազմաթիվ համերգներ և մենահամերգներ: Նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ:

Ըստ թեմայի

«Հիասքանչ եք, պահանջում եմ շարունակություն». զվարճալի տեսանյութ Զարուհի Բաբայանից
«Աստվածուհի ես». Իվետա Մուկուչյանը լողազգեստով լուսանկար է հրապարակել
«Եթե Մանթաշյանն ու Էյվազովը միասին բեմ դուրս գան...». բացառիկ հարցազրույց` Սպիվակովայի հետ
Ռուզան Մանթաշյանը կերգի Դրեզդենի Semper Opernball-ում. երգչուհին հայտարարություն է տարածել
թեգերը:
օգտատեր, երգչուհի, Արմինկա

Գլխավոր թեմաներ