04:40 29 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.60
  • GBP617.68
  • EUR528.57
  • RUB7.09
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
109 0 0

«Լուսավոր Հայաստանի» պատգամավորը նշել է, որ Ալեն Սիմոնյանի խնդրանքին իրենց խմբակցությունում բացասական են արձագանքել, ու Էդմոն Մարուքյանը վերջինիս ուղարկել է հեռու հեռուներ։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է «Իմ քայլի» պատգամավոր Ալեն Սիմոնյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հարաբերությունների և այդ առնչությամբ գրառում է արել։

«Վերջին օրերի իրադարձությունների ֆոնին, մի բան հիշեցի։ Երբ 7-րդ գումարման Ազգային ժողովը նոր էր կազմավորվել, Ալեն Սիմոնյանը եկել էր մեր խմբակցություն և Էդմոն Մարուքյանին խնդրում էր, որ իշխանություններից ում ուզում ենք քննադատենք միայն թե Վանեցյանին չկպնենք, այլապես ինքն անձամբ է ստիպված լինելու պատասխանել մեզ»,- գրել է նա:


Պատգամավորը հավաստիացնում է, որ իրենց խմբակցության ղեկավարը` Էդմոն Մարուքյանը, նրան ուղարկել է հեռու հեռուներ։
Գորգիսյանը զարմացած է, որ այդ ամենից հետո Սիմոնյանը խստորեն քննադատում է Վանեցյանին, նշանակում է` նա հաճախակի է մոռանում և ուրանում է իր անցած ճանապարհը։

Մարդակերները ժողովրդավարությունից են խոսում. Ալեն Սիմոնյանը բաց ակնարկներ արեց ԱԺ ամբիոնից

«Այսպիսով փաստում ենք, որ պարոն Սիմոնյանի համար սովորական է երբեմնի ընկերներին սևացնելով և զրպարտելով, շեֆերի մոտ ամրապնդել իր դիրքերը»,- եզրափակել է Գորգիսյանը։

Վանեցյանն ասել է` ում համար է «Կանգ առ»–ի կոչ արել Փաշինյանին. «Ժողովուրդ»

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանի և «Իմ քայլի» հարաբերությունները լարվեցին, երբ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց ԱԱԾ տնօրենի, ապա նաև ՀՖՖ նախագահի պաշտոններից։

Ըստ թեմայի

Ալեն Սիմոնյանը պահանջում է իր միլիոնները. նա վստահեցնում է` 4 անգամ պարգևավճար չի ստացել
Հանրային խորհուրդն անիմաստ կառույց է. Ալեն Սիմոնյան
«Մենք վստահության խնդիր ունե՞նք». ԱԺ փոխնախագահը հանրաքվեի այլ ենթատեքստը չի ընդունում
թեգերը:
Գևորգ Գորգիսյան, «Իմ քայլը» դաշինք, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, Էդմոն Մարուքյան, Ալեն Սիմոնյան, Արթուր Վանեցյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ