ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է «Իմ քայլի» պատգամավոր Ալեն Սիմոնյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հարաբերությունների և այդ առնչությամբ գրառում է արել։
«Վերջին օրերի իրադարձությունների ֆոնին, մի բան հիշեցի։ Երբ 7-րդ գումարման Ազգային ժողովը նոր էր կազմավորվել, Ալեն Սիմոնյանը եկել էր մեր խմբակցություն և Էդմոն Մարուքյանին խնդրում էր, որ իշխանություններից ում ուզում ենք քննադատենք միայն թե Վանեցյանին չկպնենք, այլապես ինքն անձամբ է ստիպված լինելու պատասխանել մեզ»,- գրել է նա:
Պատգամավորը հավաստիացնում է, որ իրենց խմբակցության ղեկավարը` Էդմոն Մարուքյանը, նրան ուղարկել է հեռու հեռուներ։
Գորգիսյանը զարմացած է, որ այդ ամենից հետո Սիմոնյանը խստորեն քննադատում է Վանեցյանին, նշանակում է` նա հաճախակի է մոռանում և ուրանում է իր անցած ճանապարհը։
Մարդակերները ժողովրդավարությունից են խոսում. Ալեն Սիմոնյանը բաց ակնարկներ արեց ԱԺ ամբիոնից
«Այսպիսով փաստում ենք, որ պարոն Սիմոնյանի համար սովորական է երբեմնի ընկերներին սևացնելով և զրպարտելով, շեֆերի մոտ ամրապնդել իր դիրքերը»,- եզրափակել է Գորգիսյանը։
Վանեցյանն ասել է` ում համար է «Կանգ առ»–ի կոչ արել Փաշինյանին. «Ժողովուրդ»
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանի և «Իմ քայլի» հարաբերությունները լարվեցին, երբ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց ԱԱԾ տնօրենի, ապա նաև ՀՖՖ նախագահի պաշտոններից։