23:50 22 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.35
  • GBP617.79
  • EUR517.05
  • RUB7.43
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
155 0 0

Դասախոսը խոստովանել է, որ 2017-2019 թթ. ընթացքում մի շարք քաղաքացիներից մինչև 8000 ԱՄՆ դոլար կաշառք է վերցրել։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի, Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է, որ Երևանի պետական համալսարանի դասախոսը, 2017-2019 թթ. ընթացքում մի շարք քաղաքացիներից ստացել է տարբեր չափերի՝  1000-ից մինչև 8000 ԱՄՆ դոլար գումար ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար։

Դասախոսը գումարներն ստացել է սահմանված ընթացակարգի խախտմամբ ԲՈՒՀ ընդունելու, ընթացիկ միջանկյալ քննություններին դրական գնահատականների ստացումն ապահովելու, պետպատվերի շրջանակում մագիստրատուրայում ձևակերպելու և նմանատիպ այլ հարցեր համապատասխան պաշտոնատար անձանց, որոշ դեպքերում նաև միջնորդների միջոցով լուծելու համար:

Վերմիշյանի անցած ճանապարհը կմոռացվի, իսկ կաշառքը կմնա

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողի միջանկյալ քննության դրական գնահատականն հերթական անգամ ապահովելու համար 2020 թ. հունվարի 31-ին 1000 ԱՄՆ դոլար վերցնելիս ԱԱԾ աշխատակիցները բռնել ու բերման են ենթարկել հիշյալ դասախոսին, որը խոստովանել  է հանցագործության կատարումը:

ՃՈ հետաքննիչին բռնել են 50 հազար դրամ կաշառք վերցնելու պահին. տեսանյութ

ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Ըստ թեմայի

Ինչ կլինի, եթե Ucom–ը գնի Beeline ընկերությունը. ՏՄՊՊՀ–ն դեռ վերլուծություններ է անում
ԱԱԾ–ն Հայաստանում ֆինանսական բուրգի մասնաճյուղի գործունեություն է բացահայտել
Քանի անգամ են փորձել անցնել ՀՀ սահմանն ու թմրանյութ ներկրել. ԱԱԾ–ն ամփոփել է 2019 թվականը
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի 40 մլն դրամ շորթելու գործը կարճվել է. ՀՔԾ
թեգերը:
Երևանի պետական համալսարան (ԵՊՀ), ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Կաշառք, դասախոս, Հայաստան

Գլխավոր թեմաներ