23:35 22 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.35
  • GBP617.79
  • EUR517.05
  • RUB7.43
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
117 0 0

Սննդի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները տեղեկացել են, որ այրված անասնագոմում կովեր ու հորթեր կան և մեկնել են դեպքի վայր։

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Սննդի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում սատկած կենդանիների վաճառք է կասեցրել։ Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։

«Ջրի գնով» ձու. ինչի՞ հաշվին է ձուն վաճառվում ինքնարժեքից ցածր գնով

«Երեկ վառվել է Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի բնակիչ Էմմա Հովհաննիսյանին պատկանող անասնագոմը: Մինչ հրշեջ-փրկարարները կազմակերպել են հրդեհաշիջման աշխատանքները, ծխախեդ են եղել և անկել անասնագոմում առկա 6 կով և 4 հորթ: Տեղեկանալով դեպքի մասին՝ արագ Ախուրիկ համայնք են գնացել ՀՀ սննդամթերքի անվտանգության Շիրակի մարզային կենտրոնի մասնագետ-տեսուչներն ու տեղում կասեցրել անկած կենդանիների մսի վաճառքի փորձը»,– նշված է հաղորդագրության մեջ:

«Երբ խոզին պահում ես աղբի մեջ, պետք է պատրաստ լինես, որ կսատկի». Ավետիսյան

Сотрудники Гос.службы безопасности пищевых продуктов ликвидировали поступившую на продажу говядину (13 февраля 2020). Село Ахурик, Ширак
Ծխախեղդ եղած կենդանիները

Ըստ ՍԱՏՄ–ի` արդեն մորթված կենդանիները, առկա միս-մսեղիքը տեսուչների ներկայությամբ ու ջանքերով թաղվել են։

1 / 2
Հայաստանում փորձել են սատկած կենդանիների միս վաճառել

«Միս Հայաստանի» վերածված երկիրս. գործարարը սպասում է սպանդանոցում, գյուղացին` դժգոհում

Ըստ թեմայի

Էներգիան տնտեսելու համար ՀՀ կառավարությունն ուզում է արգելել շիկացման լամպերի գնումը
Աննախադեպ գնանկում շուկայում. ինչո՞ւ են ձուն 20-25 դրամով վաճառում
«Քաղցր հրաշք». որտեղի՞ց է Հայաստանում հայտնվել էժան շաքարավազը
թեգերը:
Միս, կով, Հայաստան

Գլխավոր թեմաներ