06:54 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում (733)
98 0 0

ԱԻՆ–ը հայտնում է, որ Արարատի մարզի Արարատ քաղաքում և Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում: Ջերմուկի ճանապարհին կուտակված ավտոմեքենաներ կան։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Փետրվարի 17-ի առավոտյան ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, արդեն մի քանի օր փակ են ու դեռ անորոշ ժամանակով փակ կլինեն Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Փակ է նաև Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկից դեպի Գորայք ավտոճանապարհը։ Այս հատվածում ներկա պահին բուք է։ Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկում կուտակված են 15 բեռնատար և 25 մարդատար ավտոմեքենաներ, ևս 40 տրանսպորտային միջոց` հավաքված է Գորայքի կողմից։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի: Այստեղ տեղ-տեղ մերկասառույց է:

Դժվարանցանելի են Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները:

Արարատի մարզի Արարատ քաղաքում և Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզում (բացի Մեղրի քաղաքից), Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Թայվանցի փոքրիկներն Արամ Խաչատրյան են նվագում. տեսանյութ

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված շուրջ 1000 բեռնատար ավտոմեքենա:

Պատկան կառույցները վարորդներին խորհուրդ են տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

թեմա:
Եղանակը Հայաստանում (733)

Ըստ թեմայի

Չխփե՛լ, չվնասե՛լ ու կերակրել. ստերջացված շները որդեգրման են սպասում
«Ներիր, սիրելի Ջիգչկա». Ջիգարխանյանի նախկին կինը հրապարակավ ներողություն է խնդրել
Երևանի որոշ հատվածներում և 7 մարզում 5-6 ժամով լույս չի լինի
թեգերը:
Լարս, ձմեռ, ձյուն, սառույց, Ճանապարհ, Հայաստան

Գլխավոր թեմաներ