ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ուշագրավ դեպք է տեղի ունեցել։ Sputnik Արմենիային ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ փետրվարի 16-ին, 16։42–ին, Ավանի հոգեբուժարանի բժիշկներից մեկը ոստիկանություն է զանգել և ասել, որ «ձախ ձեռքի այտուցվածությամբ» մի կին է դիմել իրենց բուժօգնության:
Ճապոնիայում 19 հաշմանդամի սպանած տղամարդուն մահապատժի են դատապարտել
«Դեպք վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ կինը վնասվածքը ստացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում` վիճաբանության ժամանակ։ Կինը հրաժարվել է հաղորդագրություն տալ»,–հայտնեցին ոստիկանությունից։
Shamshyan.com-ը հայտնում է, որ կինը վնասվածք է ստացել, քանի որ անվտանգության աշխատակիցը հրել և գցել է կնոջը: