00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որքան մոտենանք մարտին, այնքան ավելի են շատանալու. գյուղացին չի շտապում ապահովագրել բերքը

© Photo : Artak-tv Artak KarapetyanПоследствия сильного града в Мартуни
Последствия сильного града в Мартуни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյուղապահովագրության համար պատասխանատու պետական կառույցները վստահ են, որ երբ գյուղացին համոզվի, որ կստանա այն, ինչ իրենք խոստացել են, ավելի վստահ կդիմի ապահովագրության համար։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Հայաստանում այս տարի առաջին անգամ պետական մակարդակով իրականացվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիր, որով գյուղացին ծիրանի ու խաղողի բերքը կարող է ապահովագրել ցրտահարությունից, խնձորի, դեղձի, գարու և ցորենի բերքը՝ կարկուտից ու հրդեհից։ Այս պահին արդեն ապահովագրության համար դիմել են ավելի քան 200 հողօգտագործողներ։ Տեղեկությունն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

© Sputnik / Nelli DanielianԳյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը
Որքան մոտենանք մարտին, այնքան ավելի են շատանալու. գյուղացին չի շտապում ապահովագրել բերքը - Sputnik Արմենիա
Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը

«Այն, որ շարժ կա, շատ լավ է։ Բայց մենք ակնկալում ենք, որ լինելու են ավելի շատ»,- ասաց նա` հիշեցնելով, որ ծրագրի առաջին փուլի` գարնանային ցրտահարություններից ապահովագրության համար կառավարությունը վերջնաժամկետ է սահմանել մինչև փետրվարի 21-ը։ Ըստ նրա` գյուղացիները, հայկական սովորույթի համաձայն, սպասում են ժամկետի ավարտին։

«Գյուղատնտեսության ոլորտի մասնագետներին կառավարությունը համառորեն չի լսում». Սեդրակյան - Sputnik Արմենիա
Գյուղատնտեսության ոլորտի մասնագետներին կառավարությունը համառորեն չի լսում. Սեդրակյան

Կարկուտն այլևս ծեծած տեղը չի՞ ծեծի. ի՞նչ է շահելու գյուղացին գյուղապահովագրությունից

Հովակիմյանը համոզված է, որ որքան մոտենանք մարտին, այնքան ավելի են շատանալու ապահովագրվելու ցանկություն ունեցողները։

Ասուլիսին ներկա Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանն էլ նշեց, որ գյուղացիներն առայժմ որոշ անվստահությամբ են վերաբերվում իրենց համար նոր երևույթին։

«Քանի որ առաջին տարին է, որ իրականացվում է ծրագիրը, ժամանակ է պետք, որ կարողանան գյուղացիների մոտ վստահության մակարդակը բարձրացնել։ Իրենք հիմա փորձում են հասկանալ` սա իրո՞ք այն է, ինչ իրենց ներկայացվում է։ Երբ արդեն մեկ–երկու անգամ գյուղացին տեսավ, որ ինքն ստանում է իրեն խոստացված փոխհատուցումը, մենք այս խնդիրն այլևս չենք ունենա»,–ասաց Փանոսյանը։

Առաջին բանը, որ անհանգստացնում է գյուղացուն, Իռա Փանոսյանի խոսքով` ապահովագրական վճարի չափն է։ Նարեկ Հովակիմյանն էլ հայտնեց, որ գյուղացիների շրջանում տարբեր տեղեկություններ են շրջանառվում, թե 1 հա–ի արժեքը կարող է հասնել 300 000 դրամի։ Նա վստահեցրեց, որ նման բան չկա։

«Խաղողի ու ծիրանի համար` կախված իսկային գոտիականությունից, 1 հա–ի արժեքը միջինը 45-65 հազար դրամ է։ Երկրորդ ռիսկային գոտում 1հա–ն ծիրանի համար կարող է 8 200 դրամ լինել»,–ասաց նա։

Ռիսկային գոտիները բաժանված են ըստ բնակլիմայական պայմանների ու այդ տեղանքում բնական աղետների հաճախականության։ Օրինակ, Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանը 4-րդ ռիսկային գոտի է։ Այստեղ 1 հա–ի ցրտահարության դիմաց 2 մլն դրամ փոխհատուցում ստանալու համար գյուղացին պետք է վճարի 158 000 դրամ։

Житель общины Айгеван демонстрирует последствия града - Sputnik Արմենիա
Վճարե՞լ, թե՞ մնալ ձեռնունայն. գյուղացին չի շտապում բերքն ապահովագրել

Բայց այդ գյուղացին այս տարի այդ գումարի կեսն է միայն վճարելու, քանի որ պիլոտային ծրագրի 50 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը։

Ապահովագրության չափը որոշում է գյուղացին։ Նա նաև իրավունք ունի նույն հողատարածքը ապահովագրել միանգամից 2 ռիսկերի համար։ Այդ դեպքում վճարն ավելի թանկ կլինի, վերջնաժամկետն էլ փետրվարի 21-ը։

Կարկուտից ապահովագրության վերջնաժամկետը մարտի 25-ն է, հրդեհից ապահովագրության ավարտը` մայիսի 1-ը։

Նշենք, որ գարնանային ցրտահարության համար պիլոտային ծրագիրն իրականացվում է 2 մարզում` Արարատում ու Արմավիրում, կարկուտից ու հրդեհից ապահովագրությունը` 6 մարզերում` Արարատում, Արմավիրում, Արագածոտնում, Կոտայքում, Վայոց Ձորում և Տավուշում:

Հայկական հեղափոխությունը կհասնի կովերին ու լոլիկներին. գյուղացին պետք է իմանա իր պլանները

Գյուղապահովագրության պիլոտային ծրագիրն իրականացվում է կառավարության աջակցությամբ, հետևաբար, և՛ապահովագրման վճարի, և՛ փոխհատուցվող գումարի կեսը վճարելու է կառավարությունը։ Այդ նպատակով եվրոպական KfW բանկը Հայաստանին 5 339 139 380 եվրոյի դրամաշնորհ է տրամադրել։

Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` վերջին 6 տարիներին բնական աղետները Հայաստանի գյուղատնտեսությանն ավելի քան 110 մլրդ ՀՀ դրամի վնաս են հասցրել։

Լրահոս
0