09:02 01 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.47
  • GBP622.36
  • EUR553.45
  • RUB6.46
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
307 0 0

Հասարակական ու քաղաքական գործիչները կարծում են, որ Հայաստանը պետք է հետևի Ռուսաստանի օրինակին ու հստակ ձևակերպի «ընտանիք» հասկացությունը, նաև ամրապնդի «հայր» ու «մայր» հասկացությունները։

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի  — Sputnik. Նախկին պատգամավոր ու երգչուհի Շուշան Պետրոսյանը, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` «ծնող № 1» ու «ծնող № 2» հասկացությունը Ռուսաստանում չկիրառելու որոշմանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ չի կարելի որևէ մեկի անձնական կյանք ներխուժել, բայց «ընտանիք» հասկացությունն աղավաղելը նույնպես անթույլատրելի է։

Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ սահմանադրության փոփոխությունները պատրաստող աշխատանքային խմբի հետ հանդիպմանն ասել էր, որ ընտանեկան ավանդույթները, այդ թվում նաև ընտանիքի ավանդական կազմը պաշտպանելու գաղափարը ճիշտ է, բայց ձևակերպումների շուրջ պետք է մտածել։ Պուտինը վստահեցրել էր` քանի դեռ ինքն է երկրի նախագահը, Ռուսաստանում «ծնող №1» և «ծնող №2» հասկացություններ չեն կիրառվելու, շարունակելու են կիրառվել «հայրիկն» ու «մայրիկը»։ Նա միաժամանակ ընդգծել էր, որ Սահմանադրության մեջ ամուսնությունը պետք է ամրապնդված լինի որպես տղամարդու և կնոջ միություն։

«Դա առաջնորդի նորմալ պահվածք է։ Չեմ հասկանում` մի՞թե որևէ մեկը կարող է վիճել Աստծու հետ։ Այստեղ քննարկելու բան էլ չկա։ Աստված ստեղծել է կնոջն ու տղամարդուն, սերն ու ընտանիքը։ Ինչպե՞ս այդ որոշումը կարող է անհանգստություն առաջացնել։ Երեխան պետք է հայր ու մայր ունենա, վերջ»,– նշեց Պետրոսյանը։

Шушан Петросян
© Sputnik / Asatur Yesayants
Շուշան Պետրոսյան

Նախկին պատգամավորի խոսքով` անընդունելի է, երբ մարդիկ մասնավոր կյանքի անձեռնմխելիության պատրվակով հենց իրենք են սկսում «դա դրոշի պես թափահարել ցույցերի ժամանակ»։ Պետրոսյանը նշեց, որ նույնքան անընդունելի է, որքան քարոզչությունը։ Նա ավելացրեց` չէր խանգարի, որ Հայաստանը հետևեր Ռուսաստանի օրինակին, թեև կասկածում է, որ Հայաստանի իշխանությունը այդ քայլին կգնա։

Ինչպես Վաղինակը դարձավ Լիլիթ. Փաշինյանը` ԱԺ–ում հայտնված տրանսգենդերի մասին

«Չգիտեմ` ինչ կարելի է ակնկալել իշխանությունից, որին խորթ են ազգային գաղափարներն ու արժեքները, ընտանիքի հասկացությունը»,– ասաց Պետրոսյանը։

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ կարծում է, որ հարցն ավելի լուրջ է, քան առաջին հայացքից կարող է թվալ։ Նա վստահ է, որ ԼԳԲՏ համայնքի համար «հայրենիք» ու «ազգային արժեքներ» հասկացությունները փուչ են։

Սարգսյանի խոսքով` համայնքի ներկայացուցիչներն ագրեսիվ քարոզչական գործունություն են իրականացնում ու փորձում են դպրոցներում իրենց «հակաբարոյականությունը» տարածել։

«Անիմաստ է նրանց բացատրել, որ դա կործանարար է։ Բազում երկրներ (այդ թվում` եվրոպական) վարակված են դրանով։ Մենք պայքարում ենք, որ խորհրդարանը չընդունի Ստամբուլյան կոնվենցիան, քանի որ դա Հայաստանում «կանաչ լույս» կազդարարի այդ համայնքի համար»,– նշեց քաղաքական գործիչ։

Սարգսյանի կարծիքով` այդ եզրույթները չկիրառելու որոշումը կարևոր է նաև ազգային անվտանգության տեսակետից. որքան ավելի շատ լինեն միասեռ ամուսնությունները, այնքան ավելի անխուսափելի կլինի ժողովրդագրական ճգնաժամը։

Միաժամանակ, ըստ Սարգսյանի, «բնությունից շեղված» մարդիկ չպետք է զրկվեն իրենց իրավունքից, բայց ուրիշներին իրենց տեսակետը չպետք է պարտադրեն։

Арам Саркисян
© Sputnik / Hayk Petrosyan
Արամ Սարգսյան

«Վետո» շարժման առաջնորդ Նարեկ Մալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ողջունում է Պուտինի որոշումը, ավելին` նախանձում է ռուսաստանցիներին ու երազում, որ Հայաստանում լինի այնպիսի իշխանություն, որը կկանգնի քաղաքացու կողքին ու կպաշտպանի սրբապիղծ ու պետությունը քայքայող ազդեցություններից։ Նրա կարծիքով` նման երևույթների դեմ պետք է անզիջում պայքար մղել։ Մալյանն ընդգծեց, որ պետության ղեկավարի առաջ լուրջ ու կարևոր խնդիր է դրված. պետք է երկրի կայուն բարոյահոգեբանական ֆոն ապահովել, հատկապես` երեխաների դաստիարակությունը։

«Պայքարը լիբերալ ֆաշիստների դեմ պետք է անզիջում լինի։ Նրանք մի գաղափար ունեն` վերացնել ավանդույթները, հոգևոր արժեքները, խարխլել պետականությունն ու մարդկանց վերածել կենդանիների»,– ընդգծեց նա։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը հույս հայտնեց, որ նման դիրքորոշում կպահպանվի նաև Ռուսաստանի հաջորդ ղեկավարի օրոք ու ընդհանրապես հետխորհրդային երկրներում։

Բռնության պատմությունների թիրախային ժայթքումը, կամ ամեն ինչ հանուն Ստամբուլյան կոնվենցիայի

«Ամեն դեպքում մեր արժեհամակարգում ընտանիքն այլ կերպ է ընկալվում. մեզ համար այն նախևառաջ տղամարդու և կնոջ միությունն է։ Որքան էլ հանդուրժող լինենք տարատեսակ փոքրամասնությունների հանդեպ, միևնույն է ընտանիքը, ընտանեկան միավորը հայրն ու մայրն են, տղամարդն ու կինը»,– ամփոփեց նա։

Нарек Малян на акции протеста против деятельности фонда Сороса в Армении (3 июня 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Նարեկ Մալյան

«Հոր» և «մոր» փոխարեն «ծնող №1» ու «ծնող №2» սահմանումներն ամրագրված են որոշ երկրների փաստաթղթերում։ Եվրոպայի խորհուրդը դեռ 2010 թվականին հայտարարել էր գենդերային առումով չեզոք լեզու կիրառելու մտադրության մասին։ 2010 թվականին այդ բարեփոխումն ընդունեց Շվեյցարիան, իսկ 2011-ին` ԱՄՆ–ն։ 2019 թվականի փետրվարին Ֆրանսիայի խորհրդարանը օրենքում փոփոխություն մտցրեց, ըստ որի`դպրոցական ձևաթղթերում «հայր» և «մայր» հասկացությունները պետք է փոփոխվեն։

Ըստ թեմայի

Կո՞ղմ, թե՞ դեմ. «Մել» վավերագրական ֆիլմի շուրջ կրքերը չեն հանդարտվում
Հանդուրժողականությունը թուլություն չէ. Օսիպյանը պատասխանեց ԼԳԲՏ–ի պաշտպաններին
Հայաստանում միասեռականների ամուսնություններ ու որդեգրումներ չեն լինի. նախարար
«Զսպեք» դեսպանին և դադարեցրեք գեյ–քարոզչությունը. ակտիվիստները նամակ են գրել Թրամփին
թեգերը:
մայր, հայր, Նարեկ Մալյան, Ալեքսեյ Սանդիկով, Շուշան Պետրոսյան, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ