08:40 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
176 0 0

Շենգավիթի մանկապարտեզներից 5-ում սննդի մուտքի և ելքի գրանցամատյաններում օգտագործվել են ջերմային ներգործության հետևանքով անհետացող գրելանյութով գրիչներ:

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է` Շենգավիթ վարչական շրջանի 5 մանկապարտեզների սննդամթերքի մուտքի և ելքի հաշվառման գրանցամատյաններում կատարվել են կեղծ գրառումներ՝ անհետացող թանաքի օգտագործման միջոցով:

«2020թ. փետրվարի 7-ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը ոստիկանություն գրություն է ներկայացրել, որ  իրենց ենթակայությամբ գործող 21 մանկապարտեզներում մատուցվող ծառայությունների նկատմամբ հսկողության արդյունքում խախտումների մասին հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ (պաշտոնեական կեղծիք) հոդվածի 1-ին մասով»,–նշված է հաղորդագրության մեջ:

Գրանցել կարող են, բայց... ինչ է պետք երկու տարեկան երեխային մանկապարտեզ ընդունելու համար

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված մանկապարտեզներից 5-ում սննդի մուտքի և ելքի գրանցամատյաններում օգտագործվել են ջերմային ներգործության հետևանքով անհետացող գրելանյութով գրիչներ: Մատյանների ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ բազմաթիվ դեպքերում տարբեր տեսակի սննդամթերքի մուտքի-ելքի սյունակներում գրված սկզբնական թվերը պարբերաբար փոփոխվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

Սիսիանի մանկապարտեզներին ռուսական կարագի փոխարեն սփրեդ են մատակարարել

Ըստ թեմայի

Խաչատրյան. «Նախադպրոցական հաստատություններում «յոլա» տանելու ռեժիմ է»
Ե՞րբ բյուջեում փող կլինի. Դարբնիկ գյուղում Փաշինյանից նամակ են ստացել ու հուսահատվել
Մանկապարտեզում «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր է հայտնաբերվել
թեգերը:
սնունդ, ՀՀ քննչական կոմիտե, գրիչ, մանկապարտեզ, Հայաստան

Գլխավոր թեմաներ