00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ գիտենք «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Աթենա Մանուկյանի մասին

© Sputnik / Asatur YesayantsУчастница проекта "К Евровидению", певица Атена Манукян
Участница проекта К Евровидению, певица Атена Манукян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երիտասարդ ու տաղանդավոր երգչուհի Աթենա Մանուկյանը, որպես Հայաստանի պատվիրակ, մեկնելու է «Եվրատեսիլ 2020»։ Ո՞վ է նա և ի՞նչ ճանապարհ է անցել հանրահայտ շոուում Հայաստանը ներկայացնելու պատվին արժանանալուց առաջ։

Արդեն հայտնի է, որ Նիդեռլանդներում մայիսի 12-ից 14-ը կայանալիք «Եվրատեսիլ 2020» մրցույթում Հայաստանը կներկայացնի երգչուհի Աթենա Մանուկյանը։ Sptunik Արմենիան ուսումնասիրել է բաց հասանելիություն ունեցող աղբյուրները և դրանց հիման վրա «գծագրել» երգչուհու անցած ճանապարհը։

Աթենան ծնվել է Աթենքում, 25 տարեկան է, առաջին անգամ բեմ է դուրս եկել պատանեկան տարիներին։ Ընդամենը 13 տարեկանում հաղթել է «This Is What"s Missing» տաղանդների հունական շոուում, որը հեռարձակվում է «Ալֆա ՏՎ» հեռուստաալիքով։

Մեկ տարի անց նա իր «To Fili Tis Aphroditis» երգով մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ» ազգային փուլին և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը։

Առաջին երգը թողարկել է 2011 թվականին։ «Party Like A Freak» ստեղծագործությունը մեծ հաջողություն է ունեցել երգչուհու հայրենիքում` YouTube–ում հավաքելով ավելի քան 1 միլիոն դիտում։ Երգը երկու անգամ առաջադրվել է «Video Music Awards» ազգային երաժշտական մրցանակի։

Դրանից հետո Աթենան թողարկել է «I Surrender» երգը, որը 2012 թվականի ամռանը հիթ է դարձել Հունաստանում։

Այդ երգերի և «Na Les Pos M"agapas» ստեղծագործության համար «Ոսկե ձայնասկավառակի» է արժանացել։

Աթենա Մանուկյանին ավելի մեծ ճանաչում է բերել «XO» ստեղծագործությունը, որը ձայնագրվել է Շվեդիայում։ Այս երգի տեսահոլովակը նկարահանվել է ավստրալիական Սիդնեյ քաղաքում։ Ստեղծագործությունը մեծ հաջողություն է ունեցել ոչ միայն Հունաստանում, այլև ամբողջ Եվրոպայում, ինչպես նաև Ամերիկայում, Ավստրալիայում և Ասիայում։

Հունաստանում ծնված հայուհին 2018 թվականին մասնակցել է բրիտանական «X Factor» հեռուստաշոուին։

Իսկ երեք տարի առաջ նա երգ է գրել հայտնի հույն երգչուհի, «Եվրատեսիլ 2005»–ի հաղթող Ելենա Պապարիզուի համար։

«Chains on you» երգի բառերը, որով երգչուհին Հայաստանը կներկայացնի Ռոտերդամում կայանալիք «Եվրատեսիլին», նույնպես ինքն է գրել։ Երգի գլխավոր ուղերձն այն է, որ յուրաքանչյուրն իր ներսում շողշողացող ադամանդ ունի, և հաճախ այդ ադամանդը փորձում են խլել, բայց պետք է հիշել, որ այդ քարը շողշողում է միայն այն ժամանակ, երբ այն մենք ենք կրում։

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Հայաստանի հանրային հեռուստաալիքի ուղիղ եթերում կայացավ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին 12 թեկնածու։ Աթենան հաղթեց` հավաքելով 168 միավոր։ 60 միավոր նրան շնորհեց միջազգային ժյուրին, 58 միավոր` տեղի ժյուրին։ Եվս 50 միավոր երգչուհին ստացավ հեռուստադիտողի sms-քվեարկության շնորհիվ։

Աթենան խոստովանել է, որ միշտ ցանկացել է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլում»։

Իսկ հիմա ծրագրում է ոչ միայն մասնակցել առաջիկա շոուին, այլև որոշ ժամանակ մնալ պատմական հայրենիքում, այցելել տեսարժան վայրեր և նույնիսկ հայկական շոու բիզնեսի մաս դառնալ։ Նա երազում է նաև հայերեն երգ ձայնագրել։

Աշոտյանի «Իմ լավ ընկեր» երգը վրացի երգիչն իր մայրենի լեզվով է ներկայացրել

Աթենան առաջին անգամ Հայաստան է այցելել 2015 թվականին համերգային ծրագրով, եղել է Կարապի լճում, այցելել Ծիծեռնակաբերդ, Գեղարդ, ինչպես նաև համտեսել հայկական խոհանոցի ուտեստները։

Անճանաչելի դարձած Ադելը երգել է ընկերուհու հարսանիքին. տեսանյութեր

Լրահոս
0