ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Հնարավոր է` Երևանում տեղադրվի հնդիկ քաղաքական և հոգևոր գործիչ Մահաթմա Գանդիի արձանը։ Երևանի Ավագանու անդամ Լևոն Զաքարյանը գրել է Facebook –ի իր էջում, որ իրենք մտորում են Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան առաջարկության մասին։
Հայաստանում ամեն օր 25 դամբարան է ավերվում. ինչ արժեք ունի Դալմայի այգիներում գտնվածը
«Հնդկաստանի դեսպանատունը մեզ առաջարկել է Երևան քաղաքում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը։ Առաջարկվող վայրերն են Օղակաձև զբոսայգին կամ Հանրապետական հիվանդանոցի հարակից զբոսայգին», – գրել է Զաքարյանը։
Հնդկաստանի դեսպանատունը արձանի պատրաստի էսքիզով դիմել է և՛ քաղաքապետարան, և՛ ՀՀ ԱԳՆ։ Համաձայնության դեպքում դեսպանատունն իր վրա է վերցնում բոլոր ծախսերը։ Արձան տեղադրելու առիթը Գանդիի 150–ամյակն է։
Մահաթմա Գանդիի 150–ամյակի կապակցությամբ 2019թ.-ի հոկտեմբերի 2-ին մեկնարկել է Դելիից մինչև Ժնև կազմակերպվող «Շարժվելով դեպի ազատություն և խաղաղություն խորագրով» մեկամյա քայլերթ, որն անցնելու է նաև Հայաստանով և Արցախով: Քայլերթի մասնակիցներն այժմ Հայաստանում են:
Մարտի 1-ի զոհերի հուշարձանի տեղադրումը հետաձգվում է. ոչ մի նախագիծ չեն հավանել