09:35 04 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.38
  • GBP607.22
  • EUR540.89
  • RUB7.05
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
181 0 0

Քաղաքացին պնդել է, որ Ռուսաստանի Դաշնությունից հրաժարվում են նպաստ չստանալու վերաբերյալ փաստաթուղթ տրամադրել իրեն։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աջակցությամբ ՀՀ քաղաքացուն նշանակվել է ՌԴ-ում ծնված երրորդ երեխայի համար նախատեսված 1 միլիոն դրամ նպաստը։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ–ի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Հայաստանի քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին երրորդ երեխայի համար ծննդյան միանվագ նպաստ նշանակելուն աջակցելու հարցով:

Քաղաքացին տեղեկացրել է, որ երրորդ երեխան ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում, երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինը:

Նա երրորդ երեխայի համար ծննդյան միանվագ նպաստ նշանակելու խնդրանքով սահմանված ժամկետում դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական ապահովության պետական ծառայություն, սակայն մերժվել է այն պատճառաբանությամբ, որ չի ներկայացրել Ռուսաստանի Դաշնությունում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստ ստացած չլինելու վերաբերյալ փաստաթուղթ:

Աղքատության նպաստ ստացող ընտանիքների թիվը կավելանա

Քաղաքացու պնդմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունից հրաժարվում են իրեն տրամադրել փաստաթուղթ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստ ստացած չլինելու վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ ո´չ երեխան, ո´չ էլ երեխայի ծնողները չեն հանդիսանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ:

Պաշտպանը քննարկման ընթացակարգի շրջանակում գրություն է հասցեագրել Աշխատանքի և սոցիալական հարցերին նախարարություն: Արդյունքում, հարցում է կատարվել ՌԴ իրավասու մարմին՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակված չլինելու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու համար և պատասխանի արդյունքներով քաղաքացուն նշանակվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստ` երրորդ երեխայի համար սահմանված չափով:

Առաջին և 2-րդ երեխայի համար ծնողը 300 հազար դրամ նպաստ կստանա. խնամքի նպաստն էլ կավելանա

Ըստ թեմայի

«Մահացած երեխան իմ ծննդաբերածը չէ». կինը պահանջում է վերաբացել իր զավակի մահվան գործը
Մայրերը «մաղարիչ» կանեն, բայց մանկապարտեզները պատրա՞ստ են ընդունել 0-2 տարեկան երեխաներին
Ոստիկանները երեխայի վաճառքի դեպք են բացահայտել
թեգերը:
Նպաստ, երեխա, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ