14:49 15 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.62
  • GBP607.90
  • EUR551.66
  • RUB6.82
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
169 0 0

Իշխող դաշինքի պատգամավորը բացատրել է` ինչով է պայմանավորված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի համար գումար հավաքելու որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Աժ «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Արմեն Փամբուխչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ «Այո» նախաձեռնությունը սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի կազմակերպման համար գումար կհավաքի։

«Դրամահավաքը կկայանա փետրվարի 25-ին։ Միջոցառմանը կհրավիրվեն մեզ մտերիմ մարդիկ, քաղաքականությամբ հետաքրքրվող և մեր քաղաքական հայացքները կիսող ընկերներ»,– ասաց Փամբուխչյանը։

Թե որքան միջոցներ կհավաքագրեն «Այո» շտաբի ներկայացուցիչները, մեր զրուցակիցը դեռևս չի կարող ասել։ Սակայն վստահեցնում է` հավաքագրված գումարի մասին տեղեկությունը բաց կլինի և բոլորն այդ մասին կտեղեկացվեն։

«Մենք անպայման կհայտնենք», – նշեց նա։

Դրամահավաքի համար նաև հաշվեհամար են բացել, որին ցանկացողները կարող են գումար փոխանցել։

Նշենք, որ նախորդ իշխանությունները քարոզարշավի համար երբևէ գումար չեն հավաքել։  Համենայնդեպս, դրամահավաքի միջոցառումներ չեն անցկացվել։ Այդ տարբերությունը, ըստ Փամբուխչյանի, պայմանավորված է նրանով, որ հանրապետականները միշտ իրենց «դոնորներն» են ունեցել։

Փամբուխչյան. «Չենք նեղվի, եթե մեր դեմ պայքար տանեն զուտ իրավական դաշտում»

«Նրանք մարդիկ են, որոնք իրենց հարստությունը դիզել են զարտուղի ճանապարհով։ Այդ միջոցների մի մասը նրանք հատկացնում էին նախընտրական քարոզարշավի համար։ Իսկ մենք բաց ենք հանրության առաջ, բոլորը գիտեն, որ մենք գաղտնի, կողմնակի եկամուտի աղբյուր չունենք։ Դրանով էլ պայմանավորված է դրամահավաքը»,- մեկնաբանեց պատգամավորը։

Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու հանրաքվեն  կանցկացվի ապրիլի 5-ին։ Քվեարկության կազմակերպման համար բյուջեից կհատկացվի շուրջ 5,5 մլն դոլար։ Ինչ վերաբերում է քարոզարշավի ֆինանսավորմանը, ապա «Հանրաքվեի մասին» օրենքը սահմանում է այն գումարի առավելագույն  չափը, որը կարող է փոխանցվել քարոզարշավի հիմնադրամին. այն չպետք է գերազանցի 10 մլն դրամը։

Նշենք, որ Հայաստանում այս տարվա ապրիլի 5-ին սահմանադրական բարեփոխումների հանրաքվե կանցկացվի։ Հանրաքվեն, ըստ էության, ՀՀ քաղաքացիներին առաջարկում է պատասխանել այն հարցին` արժե՞ արդյոք դադարեցնել մինչև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները, այսինքն` նախկին իշխանության օրոք նշանակված ՍԴ նախագահի և նրա անդամների լիազորությունները։ Այս փոփոխությունները չեն առնչվում ՍԴ գործող 9 դատավորներից միայն երկուսին` Վահե Գրիգորյանին և Արմեն Դիլանյանին։ Մյուս 7-ը, այդ թվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ անդամ են դարձել մայր օրենքի 1995 և 2005 թվականներին խմբագրված դրույթների համաձայն։

Բադալյան. «Քարոզարշավում բախվելու են քաղաքական և իրավական միտքը, ինչը նորմալ չէ»

Փոփոխություններին դեմ է «Ոչ» նախաձեռնությունը, որին ԿԸՀ–ն գրանցել է փետրվարի 18-ին։ «Ոչ»-ի շտաբը ձևավորվել է իրավաբանների խմբից։ Քաղաքական ուժերը հանրաքվեին չեն մասնակցի։

Ըստ թեմայի

Շարմազանով. «ՍԴ–ի դեմ գործընթացն ուղիղ ճանապարհ է դեպի դիկտատուրա»
Հանրաքվեի «ոչ»-ականների, Լարսին այլընտրանքի ու ԵԱ չեմպիոնների մասին. Sputnik–ի ռադիոեթերը
Հայաստանի ներկայիս կոռումպացված պաշտոնյաները նախորդներից վտանգավոր են. Փաշինյան
Ե՛վ մտահոգ են, և՛ աջակցում են. ԵԽ քարտուղարն անդրադարձել է հայաստանյան զարգացումներին
թեգերը:
Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, դրամահավաք, հանրաքվե, Հայաստան

Գլխավոր թեմաներ