00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում դպրոցի ճանապարհին 22 երեխայի են կծել. որ դեպքում են ագրեսիվանում ստերջացված շները

© Sputnik / Andranik GhazaryanБездомный пес на заледеневшей дороге
Бездомный пес на заледеневшей дороге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մալաթիա–Սեբաստիայի թիվ 174 և 176 դպրոցների, ինչպես նաև թիվ 92 մանկապարտեզի տարածքում մեծ թվով թափառող շներ կան։ Դրանք պարբերաբար հարձակվում են դպրոց և մանկապարտեզ գնացող երեխաների վրա։ Քաղաքապետարանը հայտնում է, որ կզբաղվեն այս խնդրով։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Երևանի մի շարք թաղամասերում կան թափառող շներ, որոնցից շատերն արդեն ծանոթ են տեղի բնակիչներին։ Հաճախ է լինում, որ բնակիչները կերակրում են շներին, ի պատասխան շներն ուղեկցում են նրանց մինչև մոտակա կանգառներ։ Թափառող շները, սակայն, բոլոր թաղամասերում չէ, որ այսքան հաշտ են ապրում մարդկանց հետ։

Пойманная в Ереванском зоопарке бродячая собака - Sputnik Արմենիա
«Երևանի թափառող կենդանիների շուրջ 70%-ը ստերջացվել է». Հակոբ Կարապետյան

Երևանի թիվ 19 պոլիկլինիկա (Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջան) այս տարի արդեն իսկ 22 երեխա է դիմել շան կծածի դեմ բուժում ստանալու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի փոխտնօրեն Նաիրա Առաքելյանը հայտնեց, որ վերջին դեպքը երեկ է եղել։

«Այնքան խորն էին մի տղայի կծել, որ նրան նախ տարել էին հիվանդանոց ու ստիպված թեթև կար դրել վերքի վրա։ Շան կծածի դեպքում վերքը չեն կարում, որ բաց մնա, լավանա»,–ասաց Առաքելյանը։

Բժիշկն ինքը շփվել է երեխաների հետ ու վստահեցնում է` բոլոր երեխաները բավականին խելոք են, և որևէ վնաս չեն պատճառել շներին։ Նա հայտնեց նաև, որ երեխաների վրա հարձակված շների ականջներին, ինչպես վստահեցրել են ծնողները, եղել են քաղաքապետարանի դեղին և կանաչ տարբերանշաններ, այսինքն դրանք ստերջացված են։

Թափառող շների ստերջացման հարցում կօգնի Կենդանաբանական այգին

Օրերս մեծ աղմուկ էր բարձրացրել Facebook սոցցանցի օգտատերերից մեկի` Մարինե Օհանջանյանի գրառումը, որտեղ նա հայտնել էր` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի թաղամասից դեպի Սվաճյան փողոց տանող հատվածում մեծ թվով թափառող շներ կան, որոնք պարբերաբար կծում են երեխաներին։ Օհանջանյանի հրապարակած լուսանկարները, որտեղ երևում էին, թե ինչ վնասվածքներ են ստացել երեխաները, բուռն արձագանքի էին արժանացել։

© Photo : Facebook / Marine OhanjanyanՇան կծածից տուժած երեխան
Երևանում դպրոցի ճանապարհին 22 երեխայի են կծել. որ դեպքում են ագրեսիվանում ստերջացված շները - Sputnik Արմենիա
Շան կծածից տուժած երեխան

Մեզ հետ զրույցում կինը հայտնեց, որ չնայած նման մեծ արձագանքին և ծնողների ահազանգին, այսօր ևս շները նույն տեղում`թիվ 174 և 176 դպրոցների և 92 մանկապարտեզի տարածքում են եղել։ Ի դեպ, շները երեխաներին կծում են հենց դպրոց և մանկապարտեզ գնալու ճանապարհին։

«Հարևանուհուս երեխային շունն այնպես է կծել, որ մեկ ամիս է անցել, սակայն երեխան դեռ վիրակապով է։ Իմ աղջնակի վրա էլ են այդ շները հարձակվել, սակայն նա, բարեբախտաբար, վնասվածքներ չի ունեցել։ Բայց երեխաս շատ վախեցած է ու դպրոց գնալու ողջ ճանապարհին ձեռքս բաց չի թողնում»,–ասաց Օհանջանյանը։

Նրա խոսքով` իրենց թաղամասում շուրջ 15 թափառող շուն է պտտվում, և դրանց մեջ կան ինչպես ստերջացված, այնպես էլ չստերջացված կենդանիներ։ Օհանջանյանը պնդում է` շները կատաղած են։ Այդ մասին քանիցս ահազանգել է Երևանի քաղաքապետարան, որ գան ու շներին տեղափոխեն այդ տարածքից, սակայն որևէ քայլ չի արվել։

ՀՀ քաղաքացիները` թափառող շների մասին - Sputnik Արմենիա
Ի՞նչ են մտածում ՀՀ քաղաքացիները թափառող շների մասին. տեսանյութ

«Ինձ մեկ հարց է հետաքրքրում` քանի՞ հոգի պետք է տուժեն, և ինչ կարգի տուժածներ պետք է ունենանք, որ քաղաքապետարանը քայլեր ձեռնարկի։ Խաղահրապարակներում ավելի շատ շներ են խաղում, կան երեխաներ. երեխաներն արդեն վախենում են շներից ու բակ էլ չեն իջնում»,–ասաց նա։

Թափառող շները հարձակվել են կենդանաբանական այգու կենգուրուների վրա. 3-ը սատկել են

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանն էլ հայտնեց` դեպքը քաղաքապետարանի համար որպես ահազանգ է դիտվել, իսկ նման պարագայում փորձում են կապ հաստատել բնակչի հետ, որպեսզի շներին հայտնաբերեն։ Նրա խոսքով` ստերջացված շունն ագրեսիվ չի լինում, եթե նրան չեն հարվածում կամ փորձում վնասել։ Կուբատյանը հայտնեց նաև, որ կա նաև հարցի մեկ այլ կողմը` Երևանից բացի, որևէ մարզ չի զբաղվում շների խնդիրներով, և հաճախ մարզերից չստերջացված շները գալիս են Երևան։

«Մինչև բոլոր մարզերում այս հարցին ուշադրություն չդարձնեն, խնդիրը հնարավոր չի լինելու լուծել։ Մենք չենք կարող Հայաստանի թափառող բոլոր շների խնամքը ստանձնել և նման պրակտիկա չկա էլ»,–ասաց նա։

Հարցին` հնարավո՞ր է կոնկրետ ահազանգի դեպքով վերոհիշյալ դպրոցների մոտ գտնվող թափառող շներին այլ տարածք տեղափոխեն, Կուբատյանը պատասխանեց` այո, եթե այդ շներին բռնեն, և մասնագետները համոզվեն, որ դրանք իրենցից վտանգ են ներկայացնում։

Կուբաթյանը նշեց` Երևանի քաղաքապետարանն իրենից կախված ամեն ինչ անում է, որ շները կարողանան մարդկանց կողքին ապահով ապրել։

Sputnik Արմենիան կապ հաստատեց նաև թիվ 174 դպրոցի տնօրեն Նաիրա Դանիելյանի հետ` փորձելով պարզել` արդյոք դպրոցի երեխաները տուժե՞լ են շներից կամ գուցե ուսուցչական կազմը նկատե՞լ է դեպքեր, որ շներին երեխաները վնաս են տալիս։ Սակայն Դանիելյանը, հարցն անգամ չլսելով, բավական վրդովված նախ խորհուրդ տվեց կապ հաստատել ահազանգը հնչեցրած ծնողի հետ, իսկ հետո մեր հարցը ևս մեկ անգամ լսելուց հետո ասաց, որ շատ զբաղված է, իր մոտ խորհրդակցություն է, և անջատեց հեռախոսը։

Լրահոս
0