07:26 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
885 0 0

ՀՀ վարչապետն այսօր հայտարարեց, որ Երևանի զբոսայգիներից մեկի տարածքում ժամանակին ապօրինի օտարված հողերի վրա կառուցել են հսկայական շենքեր ու հիմա պահանջում են, որ դրանք օրինականացվեն։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. ՀՀ իշխանությունների հակակոռուպցիոն պայքարը բախվում է հայաստանյան օրենսդրությանը։ Այսօր կառավարության նիստում նման օրինակ է բերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկաներին հիշեցնելով ապօրինի օտարված տարածքներում կառուցված առանձնատների մասին։

«Կոնկրետ օրինակ է`ապօրինի օտարված տարածքների վրա կառուցել են հսկայական շենքեր։ Հիմա էլ եկել, ասում են` պետք է օրինականացնեք։ Նախկինում օրենսդրությունը կազմվել է այնպես, որ քաղաքապետարանը տարբերակը չունի չօրինականացնելու»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հանձնարարեց հարցն ուսումնասիրել ու օրինական լուծումներ գտնել` նախկինում կատարված ապօրինությունները չօրինականացնելու։

«Սա շատ սկզբունքային հարց է։ Եթե պետք լինի, այստեղ պետք է անցումային արդարադատության գործիքներ կիրառել և գնալ առաջ, որովհետև դա ուղղակի արհամարհանք է հանրային կարծիքի և Հայաստանում տեղի ունեցած պրոցեսների նկատմամբ։ Երևանի ամենակարևոր զբոսայգին մեջ–մեջ են արել, տներ են կառուցել` ապօրինի, հիմա էլ ասում են` օրինականացրեք, թե չէ դատի կտանք»,– նշեց Փաշինյանը։

Հայաստանում ուզում են կտրուկ բարձրացնել թանկարժեք անշարժ գույքի հարկը. նախագիծն ԱԺ–ում է

Արդարադատության նախարարը հավաստիացրեց, որ խնդրին ծանոթ չէ, խոստացավ ուսումնասիրել, բայց առաջին տպավորությունը, նրա խոսքով, այն է, որ լուծում կա, քանի որ անօրինական կառույցը չի կարող օրինականացվել։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էլ տեղեկացրեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է ապօրինի շինությունների ուսումնասիրությամբ։

Քննարկման ընթացքում թեև չնշվեց, թե երևանյան որ այգու մասին է խոսքը, բայց, ըստ ամենայնի, Փաշինյանը Հաղթանակ զբոսայգու և Ազատության պողոտայի հարակից տարածքում կառուցված բնակելի տների նկատի ուներ։

Ըստ թեմայի

Փաշինյանը շարունակում է դժգոհել. ինչու է ուշանում կոռուպցիայի դեմ պայքարը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կազմավորվեց. բոլոր թեկնածուներն ընտրվեցին
ԲԴԽ–ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Փաշինյանին
Նվիրատվությո՞ւն, թե՞ կոռուպցիա. Իսրայելի փորձը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ռուստամ Բադասյան, Այգի, Երևան, կառավարություն, բազմաբնակարան շենք, բնակարան, Հայաստան

Գլխավոր թեմաներ