18:47 27 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
232 0 0

Պաշտոնեական դիրքն օգտագործելով ծնողներից երեխային ապօրինի բաժանելու մեջ մեղադրվող գինեկոլոգի հանդեպ խափանման միջոց է կիրառվել գրավի դիմաց ազատ արձակումը։ Նա 5 մլն դրամ է վճարել։

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Նորածինների ապօրինի որդեգրումների գործով անցնող, հանրապետության նախկին գլխավոր մանկաբարձ–գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել և լրացվել է։ Sputnik Արմենիային գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ Աբրահամյանին նոր մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2.3-րդ մասով` ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը` պաշտոնեական դիրքն օգտագործելով։

«Ծնողները ստում են, ԱԱԾ–ն շատ բան է ասում». Ռազմիկ Աբրահամյանը` կորած երեխաների մասին

«Բացի այդ, դատարանը բավարարել է նրան կալանավորելու` դատախազության միջնորդությունը, սակայն այլընտրանքային խափանման միջոց է ընտրել գրավը՝ 5 միլիոն դրամի չափով»,–ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ Հանրապետական ծննդատան տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,) և 200–րդ հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառքը)։

Նոյեմբերի 14-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ բացահայտվել են տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ։ Երեխաների ապօրինի որդեգրման համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի` «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին և Ռազմիկ Աբրահամյանին։

Երեխաների ապօրինի որդեգրումը բացառելու համար բուժաշխատողների հետ կրթական ծրագիր կանցկացվի

Ըստ թեմայի

«Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը կալանավորվեց
Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժեց դատախազության բողոքը
Եթե Հայաստանում որևէ մեկը ծնողին ստիպի հրաժարվել երեխայից, խիստ կպատժվի
թեգերը:
Մեղադրանք, Քրեական գործ, Հայաստան, որդեգրում, Ապօրինի, երեխա, գինեկոլոգ, Ռազմիկ Աբրահամյան

Գլխավոր թեմաներ