20:30 03 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
130 0 0

Շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների մասով նվազում կա։ Եթե փետրվարի 17-ին բացակայությունները կազմում էին 7,1%, ապա այսօր 4.4% է:

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է` Երևանի հիվանդանոցները սուր շնչառական վարակներով պայմանավորված դեռևս գերծանրաբեռնված են աշխատում. բուժում ստացողների 91.7%-ը մինչև 18 տարեկան երեխաներ են:

«Դպրոցներում իրականացվում է «համաճարակաբանական ֆիլտր», որի արդյունքում սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաների մուտքն արգելվում է դպրոց: Այսօր 351 երեխայի չի թույլատրվել մասնակցել դասապրոցեսներին, մասնավորապես՝ Երևանում տուն է ուղարկվել 142, իսկ մարզերում՝ 209 երեխա»,– նշված է հաղորդագրության մեջ։

Սակայն դրական ընթացք է դիտվում կրթական հաստատություններում` շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների մասով. եթե փետրվարի 17-ին բացակայությունները կազմում էին 7,1%, ապա այսօր` 4.4% է:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շարունակվում է գրիպի Ա H1N1 ենթատեսակի (դիտվում է նահանջ), եզակի դեպքերում՝ Ա H3N2 ենթատեսակի, գրիպի Բ տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների շրջանառությունը:

Քայլեր են ձեռնարկվում կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան թույլ չտալու համար

Ի դեպ, այսօր ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը նախորդ օրվա համեմատ գտնվում է միևնույն մակարդակի վրա, իսկ շտապ օգնության կանչերը՝ այս հիվանդությունների առումով նվազել են:

Հիշեցնենք, որ Արցախի բնակչության շրջանում սուր շնչառական վարակի սեզոնային աճի գրանցման և համաճարակաբանական լարված իրավիճակի հետ կապված՝ դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները։

Ճակատագրի հեգնանք. ո՞վ է մեղավոր, որ Հայաստանում բժշկական դիմակներ չկան

Ըստ թեմայի

Կորոնավիրուսը հասել է Հայաստանի սահմաններին. Իրանի երկու քաղաքացի է մահացել
Երևանի զբոսայգու տարածքում կառուցված տները կարող են քանդվել
Գեղարքունիքի դպրոցների մի մասում վառարանից ազատվելու միակ տարբերակը նոր շենք կառուցելն է
թեգերը:
հիվանդանոց, պոլիկլինիկա, երեխա, Հայաստան

Գլխավոր թեմաներ