05:42 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
420820

ՀՀ արդարադատության նախկին նախարարի հարսանիքի հյուրերից մի քանիսին կարելի է տեսնել լուսանկարում։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ռեստորանից լուսանկար է հրապարակել Faecbook սոցիալական ցանցի իր էջում։

«Շնորհավոր։ Երջանիկ լինեք, Արփինե և Արշակ»,– լուսանկարին կից գրել է նա` շնորհավորանքն ուղղելով ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին ու «Աստղիկ» ԲԿ–ի փոխտնօրեն Արշակ Մնացականյանին, որոնք այսօր նշում են իրենց հարսանիքը։

Lուսանկարում երևում են Աշոտյանն ու նրա կինը, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանն ու նրա կինը, հետևի սեղանի մոտ` ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Հայտնի է, որ Արփինեն և Արշակը առաջին կուրսում սովորել են ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի տարբեր հոսքերում։ 1 տարի սովորելուց հետո Արշակը հեռացել է այդ ֆակուլտետից և ընդունվել բժշկական համալսարան։ Այդ տարիներին Արփինե Հովհաննիսյանն ու Արշակ Մնացականյանն իրար չեն ճանաչել։ Ծանոթացել են անցյալ տարի` կուրսի 15-ամյակի առթիվ կազմակերպված երեկույթի ավարտին։

Արփինե Հովհաննիսյանի ու փեսացուի հարսանեկան պարը. տեսանյութ

Արփինե Հովհաննիսյանը 36 տարեկան է դարձել անցած տարվա դեկտեմբերի 4-ին, ծննդյան տարեդարձից հետո նրանք հայտարարել են, որ հանդիպում են միմյանց հետ։

Արփինե Հովհաննիսյանի հարսանեկան լուսանկարներն արդեն հայտնվել են համացանցում

Ըստ թեմայի

Ովքեր և ինչպես ամուսնացան 2019 թվականին. աղմկահարույց հարսանիքների 5–յակ
Այսպիսի հարսանիքը հաստատ չես մոռանա. ազդեցիկ լուսանկարներ
Ինչպես «ինտերնացիոնալ» հարսանիքի ժամանակ հայկական քոչարին հաղթեց այլ պարերին. տեսանյութ
թեգերը:
հարսանիք, Արփինե Հովհաննիսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ